
Հայրենի բնօրրանների՝ Արցախի և Հայաստանի պատմամշակութային վայրերի ու կոթողների մասին պատմությունների ներկայացում
Հայրենի բնօրրանների՝ Արցախի և Հայաստանի պատմամշակութային վայրերի ու կոթողների մասին պատմությունների ներկայացում
«Հայրենասիրությունը՝ հզոր հայրենիքի երաշխիք» խորագրով պատանեկան ամառային դպրոցում դեռահասները հետաքրքիր պատմություններ ու փաստեր ներկայացրին Արցախ աշխարհի ու Գյումրիի մասին։
Զրույց-քննարկումների ընթացքում ծրագրի մասնակիցները ներկայացրեցին իրենց տարածաշրջանների քաղաքային կենցաղի, ժողովրդական ճարտարապետության դիմագիծը, կոլորիտային հարուստ մշակույթների առանձնահատկությունները:
Արցախի և Շիրակի մարզի դեռահասները հայրենի բնօրրանների մասին հետաքրքիր տեղեկություններ հաղորդեցին, հանդես եկան անհատական գեղարվեստական ելույթներով: Ստեղծվեց նաև միջմշակութային երկխոսություն, ինչի արդյունքում մասնակիցները պատկերացում կազմեցին տարածաշրջանների մասին: