Հետևեք մեզ.
thumb

Հերթական նախաձեռնությունը` կարևորելով կրթությունը որպես խաղաղության լավագույն զենք

Հերթական նախաձեռնությունը` կարևորելով կրթությունը որպես խաղաղության լավագույն զենք

2023 թվականին Արցախից բռնի տեղահանված, «Ընտանիք» կենտրոն հաճախող դեռահասները, նոր ուսումնական տարվան ընդառաջ, Օվղը Դօղիան կազմակերպության աջակցությամբ ապահովվեցին դպրոցական պայուսակներով և գրենական պիտույքներով։

Սա առաջին ուսումնական տարին է, որ դեռահասները դիմավորում են Արցախից հեռու, բայց նրանց համար արվում է ամեն ինչ, որպեսզի լիարժեք ապահովվի նրանց կրթության շարունակականությունն ու որակը։

Այսօրվա դեռահասն է կերտելու մեր երկրի ապագան, իսկ կրթությունը խաղաղ ապագայի կարևորագույն երաշխիքն է։ Շնորհակալություն Իովղը Դողիան կազմակերպությանը` Արցախից բռնի տեղահանված ընտանիքների և դեռահասների կողքին լինելու` բարոյական աջակցության ու անմնացորդ քրիստոնեական սիրո դրսևորման համար։