Հետևեք մեզ.
thumb

«Ի հուշ Մեծ եղեռնի» խորագրով ստեղծագործական մրցույթի ամփոփում

«Ի հուշ Մեծ եղեռնի» խորագրով ստեղծագործական մրցույթի ամփոփում

Ապրիլի 13-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում գնահատող հանձնախմբի կողմից ամփոփվեց «Ի հուշ Մեծ եղեռնի» ծրագրի շրջանակում հայտարարված ստեղծագործական մրցույթի արդյունքները: Մրցույթին մասնակցած  14-18 տարեկան  49 դեռահասներից լավագույն ստեղծագործական աշխատանքների հեղինակներ ճանաչվեցին` • շարադրություն` 
 I տեղ - գորգագործության խմբակի սան` Գայանե  Հովհաննիսյան
 II տեղ - հագուստի մոդելավորման խմբակի սան` Աիդա Դեմիրճյան 
III տեղ - խեցեգործության խմբակի սան` Սեդա Ղազարյան
• նկարչություն`
I տեղ – գեղանկարչության խմբակի սան` Վահրամ Համբարյան
II տեղ մանրանկարչության խմբակի  սան` Գոհար Թումանյան
III տեղ մանրանկարչության խմբակի  սան` Յուրա Պոլեյան:
• հագուստի մոդելավորում՝ Վարդուհի Կողպեցյան
•  կարպետագործություն ՝ Ասյա Հակոբյան:
Խմբային աշխատանքներ.
• սահիկահանդես`համակարգչային  խմբակի  10 սան
• դեկորատիվ-կիրառական արվեստ՝ 
• փայտարվեստի խմբակի 8 սան
• գոբելենագործության խմբակի  4 սան 

Մրցույթի շրջանակում կենտրոնի ռադիոկապի խմբակի սաները ապրիլի 24-ին ռադիոկապի միջոցով ամբողջ աշխարհում կտարածեն տեղեկատվություն Հայոց ցեղասպանության մասին: 
Վերոնշյալ խմբակների սաները` որպես խրախուսանք, կմասնակցեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կազմակերպվող այցին:
 
Հ. Սարգսյան