Հետևեք մեզ.
thumb

«Իմ սիրտը լեռներում է» խորագրով բաց դաս

«Իմ սիրտը լեռներում է» խորագրով բաց դաս

Նոյեմբերի 23 –ին «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ Վիլյամ Սարոյանին նվիրված «Իմ սիրտը լեռներում է» խորագրով բաց դաս:

Կենտրոնի անգլերենի խմբակի սաները՝ բովանդակալից ներկայացրին ամերիկահայ անվանի դրամատուրգ, վիպասան, գրող  Վիլյամ Սարոյանին: Բաց դասի  նպատակն ու խնդիրն էր ձևավորել և զարգացնել հաղորդակցական կարողությունները, գործնական պարապմունքների ընթացքում ձեռք բերած մասնագիտական գիտելիքները գործածել բանավոր խոսքում, ստեղծել միջառարկայական կապ գրականության հետ: Վիլյամ Սարոյանի կյանքի և գրական աշխարհի մասին անգլերենի խմբակի սաները, Վեբ ծրագրավորման խմբակի հետ պատրաստել էին տեղեկատվական սահիկաշար՝  հայրենով և անգլերենով: Մինչ այն ներկայացնելը, ներկաները դիտեցին կինոռեժիսոր Հմաո Բեկնազարյանի՝  «Իմ սիրտը լեռներում է» ֆիլմը, այնուհետև հայտնի գրողի կյանքն ու ստեղծագործական ուղու մասին  սաները խոսեցին հայերենով և անգլերենով: Անդրադառնալով Վիլյամ Սարոյանի թատերարվեստում հայտնի գործերին, սաները կազմակերպեցին նաև «Իմ սիրտը լեռներում է»  թատերական ներկայացման դիտում: Այնուհետև խոսեցին վերջինիս, հայենասիրական, մարդկային դրսևորումների և արժանապատվության մասին: Առանձնահատուկ շեշտադրմամբ վեր հանեցին հայի կարոտը հայրենիքի հանդեպ՝ որպես, կարկառուն  օրինակ ունենալով Սարոյանի կերպարը. «Որտեղ էլ որ ապրի հայը, ինչ պայմաններում էլ որ ապրի, նրա երազանքն է վերադառնալ հայրենիք: Մեծ հայի միտքը այնտեղ է, որտեղ ապրում է, իսկ սիրտն այնտեղ է՝ իր հայրենի լեռներում»: Բաց դասի անցկացման կարգի, բովանդակության ու սաների պատրասվածության մասին  իր կարծիքը հայտնեց կենտրոնի գեղարվեստական մասի ղեկավար Էլիզա Ֆրանգուլյանը: