Հետևեք մեզ.
thumb

Մարմաշենի արվեստի դպրոցում ջերմ մթնոլորտում տեղի ունեցավ Ծաղկազարդին նվիրված գեղարվեստական միջոցառում

«Ծաղկող հավատ, օրհնված մանկություն» խորագրով։ Միջոցառումը համախմբել էր համայնքի բնակիչներին,մանկավարժներին, ծնողներին՝ արժևորելու հայ ժողովրդի հոգևոր և ազգային հարուստ ավանդույթները։ Միջոցառման ընթացքում գեղեցիկ ելույթներով հանդես եկան Մարմաշեն համայնքի «Ընտանիք» կենտրոնի պարային խմբակների սաները՝ ներկայացնելով հայկական ժողովրդական, ազգային պարերգերը, որոնք լի էին կենսախինդ շարժումներով և ազգային ոգով։ Նրանց կատարումները հանդիսատեսին փոխանցեցին տոնի ուրախությունն ու խորհրդանշական իմաստը։ Ծրագրի շրջանակում ներկայացվեց նաև Ծաղկազարդի տոնի խորհուրդը՝ ընդգծելով այն որպես հավատքի, հույսի և նոր կյանքի խորհրդանիշ։ Միջոցառմանը ներկա էր համայնքի վարչական ղեկավարն, ով իր խոսքում կարևորեց նման նախաձեռնությունների իրականացումը՝ նշելով, որ դրանք նպաստում են ազգային արժեքների պահպանմանը և սերունդների դաստիարակությանը։ «Ընտանիք» կենտրոնի գեղարվեստական մասի ղեկավարն ևս իր խոսքում ընդգծեց համայնքային միջոցառումների կարևորությունը՝ հատկապես կրթամշակութային հաստատությունների միջև համագործակցության տեսանկյունից։ Էլիզա Ֆրանգուլյանն իր խոսքում նշեց, որ նման ծրագրերը միավորում են սաներին խթանում նրանց ստեղծագործական զարգացումը և ամրապնդում համայնքային կապերը։ Միջոցառումը դարձավ գեղեցիկ տոն՝ լեցուն ազգային գույներով, մանկական անկեղծությամբ և հավատով, որը ևս մեկ անգամ ընդգծեց մեր ժողովրդի մշակութային ժառանգության անսպառ արժեքը։