Հետևեք մեզ.
thumb

Խորը վշտով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի երկարամյա մանկավարժ

Անահիտ Մանուկյանը 1991 թվականից ի վեր իր մասնագիտական գործունեությունն ամբողջությամբ նվիրել է «Ընտանիք» կենտրոնի սաների հայեցի և ստեղծագործական դաստիարակությանը, ինքնարտահայտման հմտությունների զարգացմանը և մշակութային արժեքների պահպանմանը, նաև ասեղնագործության և գոբելենագործության խմբակի աշխատանքների կազմակերպմանը։

Տարիների ընթացքում նրա նվիրված աշխատանքը արժանացել է պետական և ոլորտային բարձր գնահատանքի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պարգևի՝ պետական և հանրային կարևոր նշանակություն ունեցող գործունեության համար (2021 թ.), ԿԳՄՍ նախարարի շնորհակալագրի՝ ազգային մշակութային ժառանգության ձևավորման և կրթական գործընթացում ունեցած ներդրման համար (2016 թ.), «Հենակետ» ՖԿՀ շնորհակալագրի (2008 թ.) և բազմաթիվ այլ մրցանակների։