Հետևեք մեզ.
thumb

Ջավախքի գործընկերների այցը «Ընտանիք» կենտրոն

Ջավախքի գործընկերների այցը «Ընտանիք» կենտրոն

Նոյեմբերի 23-ին «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հյուրընկալեց Ջավախքի գործընկերներին և հոգևոր դասի ներկայացուցիչներին:

«Ռաֆայել-Ջավախ» կրթամշակութային երիտասարդական կենտրոնի տնօրեն Ժորա Սնխչյանը, շրջանի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը, խմբավարները և սաները շրջեցին կենտրոնում:

Կենտրոնի փոխտնօրեն Սվետլանա Պետրոսյանը հյուրերին ներկայացրեց կենտրոնում արտադպրոցական ուսուցման կազմակերպումը, աշխատանքային պայմանները, սաների աշխատանքները և մասնագիտական ձեռքբերումները: