Հետևեք մեզ.

«Ձախորդ Փանոսը» հայտնի հեքիաթի բեմականացումը «Ընտանիք» կենտրոնում

«Ձախորդ Փանոսը» հայտնի հեքիաթի բեմականացումը «Ընտանիք» կենտրոնում

Հազար ութ հարյուր վաթսունինն թվին
Հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին,
Հայոց հանդերում ի՞նչ բերք էր հասել,-
Դժվար է ասել: 
Սակայն այդ թվին Մայր Հայաստանի
Արգանդը եղավ սրբորեն բեղուն,
Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում... 

 

Փետրվարի 19-ից ԿԳՆ Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում մեկնարկվեց ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 146-ամյակի և գիրք նվիրելու օրվա տոնական միջոցառումները:
Միջոցառումների  նպատակն էր սեր արթնացնել գրքի նկատմամբ, հաղորդակից լինել ոչ միայն անցյալի արժեքներին, այլև ուշադրություն դարձնել ժամանակակից գրականությանն ու արվեստին:
Տոնի խորհուրդը ներկայացվեց Հ. Թումանյանի «Ձախորդ Փանոսը» հայտնի հեքիաթի բեմադրությամբ: Թատերական խմբակի սաների խոսքը պարզ էր, բայց ոչ պարզունակ, ու դա ոչ թե մտքի կամ հույզի նոսրությունից է, այլ բյուրեղյա մաքրությունից, մտածողության հստակությունից:
Հանդիսականը մտովի տեղափոխվեց մանկության երազներով լի աշխարհ, որտեղ մի հարկի տակ ապրում էին Թումանյան-մանկագրի կողմից շունչ ու հոգի առած հեքիաթի հերոսները:
«Ընտանիք» կենտրոնի  մի քանի օր շարունակ իր հարկի տակ հյուրընկալեց թաղամասի նախակրթարանի փոքրիկներին: «Կարմիր Գլխարկ» նախակրթարանի երեխաները իրենց ջերմությամբ ոգևորեցին դերասան հեքիաթի հերոսներին:  
Միջոցառումները եզրափակվեցին  գիրք նվիրելու գեղեցիկ արարողությամբ:
Գրողի յուրաքանչյուր հոբելյան դառնում է նրա ժողովրդականության վառ ապացույցը:
 
Սեդա Հակոբյան