Կոմիտասի 150-ամյակին նվիրված ստեղծագործական աշխատանքների մրցույթ
Կոմիտասի 150-ամյակին նվիրված ստեղծագործական աշխատանքների մրցույթ
Մրցույթի կազմակերպիչ
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն:
Մրցույթի թեմա
Մրցույթը նվիրվում է հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ, բանահավաք, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր մեծն Կոմիտասի հոբելյանական 150-ամյակին:
Մրցույթի նպատակ և խնդիրներ
• Արժևորել մեծն Կոմիտասին և նրա թողած հարուստ ժառանգությունը
• Զարգացնել մասնակիցների մասնագիտական կարողությունները
• Բացահայտել շնորհալի դեռահասներին
• Բարձրացնել արտադպրոցական կրթության դերը
Մրցույթին կարող են ներկայացնել հետևյալ ոլորտի աշխատանքներ.
• նկարչություն,
• դեկորատիվ-կիրառական արվեստ,
• սահիկահանդես,
• ռադիոէլեկտրոնիկա:
Աշխատանքները կարող են լինել անհատական կամ խմբային:
Մրցույթի մասնակիցներ
Մրցույթին կարող են մասնակցել 10-18 տարեկան դեռահասներ:
Մրցույթի մասնակիցները կդասակարգվեն հետևյալ տարիքային խմբերում.
• 10-13 տարեկան
• 14-18 տարեկան
Աշխատանքների ներկայացման պայմաններ
Աշխատանքներն ուղարկելիս կամ ներկայացնելիս անհրաժեշտ է նշել.
• հեղինակի անունը, ազգանունը,
• ստեղծագործության անվանումը,
• տարիքը /խմբային աշխատանքի դեպքում մասնակիցների տվյալները/,
• կրթական հաստատությունը,
• դասավանդող մանկավարժի անունը, ազգանունը,
• էլ. hասցեն, հեռախոսահամարը,
• բնակության հասցեն:
Աշխատանքները կարող են ներկայացվել նաև Էլեկտրոնային տարբերակով՝ PDF կամ JPG ձևաչափով /պահպանել վերոնշյալ պայմանները/:
Մրցույթի անցկացման և գնահատման կարգ
Մասնագիտական հանձնաժողովի կողմից մինչև սեպտեմբերի 20-ը կամփոփվեն մրցույթի արդյունքները և կորոշվեն նշյալ ոլորտներից մրցանակային աշխատանքները:
Աշխատանքների գնահատման ընթացքում նախապատվությունը տրվելու է գաղափարի գեղարվեստական կատարման յուրօրինակությանը և որակին:
Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետն է մինչև սեպտեմբերի 9-ը ներառյալ:
Էլեկտրոնային տարբերակով ներկայացրած և հավանության արժանացած աշխատանքներն առձեռն ներկայացնել կամ փոստով ուղարկել ներքոնշյալ հասցեով /մրցույթի արդյունքների ամփոփելուց հետո կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ ներկայացելու ժամկետի վերաբերյալ/:
Աշխատանքներին ներկայացվող տեխնիկական պահանջներ
Սահիկահանդեսի նվազագույն տևողությունը պետք է լինի 3 րոպե, առավելագույնը՝ 5 րոպե:
Նկարները պետք է լինեն A2(420x594 մմ) կամ A3(297x420 մմ) չափի:
Դեկորատիվ-կիրառական արվեստի, ռադիոէլեկտրոնիկայի աշխատանքների ձևաչափերին վերաբերող հատուկ պահանջներ չկան:
Աշխատանքները կարող են կատարվել կերպարվեստի ցանկացած ճյուղի միջոցով և ցանկացած նյութով՝ ջրաներկ, գուաշ, ակրիլ, ածուխ, մետաղ, կավ, փայտ և այլն:
Պարգևներ
Յուրաքանչյուր տարիքային խմբում վերոնշյալ ոլորտների մրցանակային տեղեր զբաղեցրած աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն պատվոգրերով և մրցանակներով: Նախատեսված է նաև խրախուսական պարգևներ:
Ծրագրի շրջանակում կկազմակերպվի մրցանակային աշխատանքների ցուցադրություն՝ «Ընտանիք» կենտրոնում:
Աշխատանքները ներկայացնել հետևյալ հասցեով.
Շիրակի մարզ, Գյումրի 3126,
Անի թաղամաս, 11փողոց, 5/2
ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» ՄՊՍԿ ՊՈԱԿ
Հեռախոս +374 312 6 64 07
Էլ. հասցե՝ 403532@gmail.com կամ info@entanik.am
Ծրարի /ծանրոցի/ վրա պետք է լինի «Կոմիտասի 150-ամյակին նվիրված ձեռքի աշխատանքների մրցույթ» նշումը:
Մրցույթի հայտարարությունը տեղադրված է նաև www.entanik.am կայք էջում:
Ի գիտություն
Աշխատանքները վերադարձվում են:
Տնօրինություն 01.04.2019թ.