Քրիստինա Մանուկյան
«Ընտանիք» կենտրոն հաճախել է 7 տարեկանից` անգլերենի խմբակի: Սակայն հետաքրքրությունն ավելի շատ եղել է շախմատի նկատմամբ, քանի որ հայրը՝ Ալեքսան Մանուկյանը և տատիկը՝ Մանիկ Միքայելյանն եղել են շախմատի վարպետ-մարզիչներ: Վերջիններս նաև շախմատ մարզաձևը դասավանդել են «Ընտանիք» կենտրոնում:
Քրիստինա Մանուկյան ծնվել է 10.12.1985թ. ՀՀ Շիրակի մարզ, ք. Լենինական
«Ընտանիք» կենտրոն հաճախել է 7 տարեկանից` անգլերենի խմբակի: Սակայն հետաքրքրությունն ավելի շատ եղել է շախմատի նկատմամբ, քանի որ հայրը՝ Ալեքսան Մանուկյանը և տատիկը՝ Մանիկ Միքայելյանն եղել են շախմատի վարպետ-մարզիչներ: Վերջիններս նաև շախմատ մարզաձևը դասավանդել են «Ընտանիք» կենտրոնում:
Տարիներ անց շախմատային ուղին կենտրոնում շարունակել է նաև Քրիստինա Մանուկյանը:
2006 թվականին ավարտել է ՀՀ ԿԳՆ ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղի՝ թեթև արդյունաբերության տեխնոլոգիա բաժինը, «Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ «Համակարգիչների շահագործում» բաժինը և աշխատանքի անցել «Ընտանիք» կենտրոնում, որպես շախմատի խմբավար:
Առաջին կարգի շախմատի վարպետը պատվով է շարունակում տատիկի և հայրիկի թողած աշխատանքը, արդեն 18 տարի «Ընտանիք» կենտրոնում կրթում և շախմատի նկատմամբ սեր ու հետաքրքրություն է ձևավորում, հաղթական վերելքներ ու հարթակներ բացում սաների առջև: