Հետևեք մեզ.
thumb

«Լույս, ջերմություն և հրաշք․ Ամանորն ու Սուրբ Ծնունդը «Ընտանիք» կենտրոնում»

Ամանորի և Սուրբ Ծննդյան սպասումով լցված օրերին մարդկային երազանքները կարծես նոր կյանք են ստանում՝ ջերմություն ու ոգևորություն հաղորդելով սրտերին և հոգուն։ Այդ խորհրդավոր մթնոլորտում «Ընտանիք» կենտրոնում կայացավ «Հրաշքի սպասումով» խորագիրը կրող ամանորյա գեղարվեստական միջոցառում: 

Կյանքի անվերջ ընթացքի մեջ մարդկային գոյությունը մի ակնթարթ է, սակայն լի՝ հույսերով, գեղեցիկի սպասումով և բարին երազելու անսպառ ցանկությամբ։ Լուսավոր տրամադրությամբ էլ անցան  միջոցառումները՝ համակելով ներկաներին հավատով և ջերմ զգացողություններով։

Կենտրոնի երաժշտարվեստի խմբակների սաները հանդես եկան անկեղծ մաղթանքներով, շնորհավորանքներով ու գեղարվեստական ելույթներով։ Հեքիաթային բեմադրությունը վերածվեց իրական կախարդանքի՝ ակտիվորեն ներգրավելով հանդիսատեսին։

Միջոցառման ավարտին կենտրոնի տնօրենությունը սաներին հորդորեց երազանքներով լի կյանքով ապրել՝ սեփական իղձերն ու նպատակները դարձնելով առաջնորդող աստղ։