Հետևեք մեզ.
thumb

‹‹Մանկության երազանքի գույները›› խորագրով հունիսմեկյան միջոցառում

‹‹Մանկության երազանքի գույները›› խորագրով հունիսմեկյան միջոցառում

Երեխաների պաշտպանության միջազգային օրը վառ գույներով ու բարձր տրամադրությամբ ‹‹Ընտանիք›› կենտրոնը սաների համար անցկացրեց ‹‹Մանկության երազանքի գույները›› խորագրով հունիսմեկյան միջոցառում: Սաները ‹‹Ընտանիք›› կենտրոնում, այնուհետև Գյումրու Աբովյան ճեմափողոցում մասնակցեցին Վորլդ Վիժն Հայաստանի Գյումրու տարծքային գրասենյակի հետ համագործակցությամբ կազմակերպած տոնական միջոցառումների շարքին:

Մանկական զվարճալի համերգային ծրագրում ներառված էր՝ կավճանկարչություն, նկարչություն գիպսե պատկերների վրա, երաժշտական և պարային վառ կատարումներ, մուլտհերոսների հետ հետաքրքիր ժամանցային խաղեր և ինտերակտիվ շոու: Տոնական միջոցառմանը սաներն ակտիվ մասնակցեցին ծրագրի միջոցառումներին` միաժամանակ ի ցույց դնելով կենտրոնում ձեռք բերած կիրառական հմտությունները: Գյումրու երիտասարդական պալատում ցուցադրվեցին արցախցի փոքրիկների «Իմ հայրենիքի գույները» խորագրով նկարչական աշխատանքների ցուցահանդես: «Ընտանիք» կենտրոնի նկարչական խմբակների արցախցի սաները կտավին էին հանձնել արցախյան կարոտով, բայց հպարտությամբ հայրենիքի իրենց պատերացումները:

Բարձր տրամադրությունը փոքրիկներին տեղափոխել էր հեքիաթային աշխարհ, պարգևելով անհոգ ժպիտներ:

«Ընտանիք» կենտրոնի տնօրենությունը շնորհավորելով երեխաների պաշտպանության միջազգային օրը մաղթում է նրանց անամպ երկինք և խաղաղ մանկություն: Կարևորելով երեխաների ներդաշնակ դաստիարակության և զարգացման համար բարենպաստ միջավայրի ապահովումն ու բարեկեցիկ պայմանների առկայությունը տնօրենությունը միշտ ուշադրության կենտրոնում է պահում նաև նրանց հավասար մասնակցությունը համայնքային կյանքին ու միջոցառումներին: