
Մասնակցություն «ՊԱՐԱՏՈՒՆ 2024» փառատոնին
Մասնակցություն «ՊԱՐԱՏՈՒՆ 2024» փառատոնին
Հունիսի 8-ին Գյումրու Մարզամշակութային կենտրոնում «Ընտանիք» կենտրոնի պարարվետսի խմբակի սաները, խմբավար Մուրադ Թորոսյանի գլխավորությամբ մասնակցել են Հայաստանի ազգային պարարվեստի միության կազմակերպած «ՊԱՐԱՏՈՒՆ 2024» փառատոնին:
Այն նվիրված էր, «Բերդ» պարային անսամբլի հիմնադիր, ՀՀ Ժողովրդական արտիստ՝ Բորիս Գևորգյանի 85 ամյա հոբելյանին: Կենտրոնի պարարվեստի խմբակի սաները ժողովրդական պարային կատարումներով իրենց երախտիքն են հայտնել պարարվեստի ոլորտում երկարամյա աշխատանքային գործունեություն ծավալած վարպետին: Օրվա առիթով պարարվեստի գործիչները, այդ թվում «Ընտանիք» կենտրոնի պարուսույց Մուրադ Թորոսյանը պարգևատրվել են «Բորիս Գևորգյան 85» հուշամեդալով: