
«Մեդիագրագիտություն. Լուրը, լրագրությունն ու հասարակությունը» թեմայով քննարկում- բաց դաս Շանթ Գյումրի հեռուստառադիոընկերությունում
«Մեդիագրագիտություն. Լուրը, լրագրությունն ու հասարակությունը» թեմայով քննարկում- բաց դաս Շանթ Գյումրի հեռուստառադիոընկերությունում
Մեդիագրագիտության, ստեղծագործական լրագրության, բարեկրթություն և խոսքի վարպետության խմբակների սաներին ոլորտում երեք տասնամյակից ավելի փորձ և վարպետություն ունեցող «Հորիզոն» լրատվականի գլխավոր խմբագիր Հեղինե Քուշքյանը ներկայացրեց, թե ինչու է ազատ մեդիան համարվում ժողովրդավարական հասարակության հիմնասյուներից մեկը,խոսեց մեդիան ճանաչելու, դրա դերի, նշանակության, տեղեկատվության հսկայական ծավալի մեջ կողմնորոշվելու, վերլուծելու և ստուգելու, մեդիայի գործողություններին արձագանքելու հմտությունների մասին։
Սաները շրջեցին հեռուստառադիոընկերության տաղավարներով ծանոթացան ուղիղ եթերների հեռարձակման, լուրերի ձայնագրման, մոնտաժման տեխնիկական աշխատանքներին։ Շանթ հեռուստառադիոընկերության լրագրողները, հաղորդավարները սաներին ներկայացրին լրագրության առաջնահերթ նպատակի՝ քաղաքացիներին ազատ և ինքնիշխան լինելու համար անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովելու մասին, որքան ազատ և ուժեղ են լրատվամիջոցները, այնքան հասարակությունը տեղյակ է երկրում կատարվող իրադարձություններից, այնքան մարդիկ ներգրավված են քաղաքական ու քաղաքացիական գործընթացներում և մասնակցում են որոշումների ընդունմանը: Դեռահասներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին, լսեցին պատասխաններ, և տեղեկացան թե ինչպես է պետք քարոզչությունը տարբերել օբյեկտիվ տեղեկատվությունից, խուսափել մեդիայի բացասական ազդեցություններից։