Հետևեք մեզ.
thumb

«Ընտանիք» կենտրոն. այցելություն Գյումրու տեխնոլոգիական կենտրոն

«Ընտանիք» կենտրոն. այցելություն Գյումրու տեխնոլոգիական կենտրոն

ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի «Վեբ ծրագրավորում» խմբակի սաները՝ խմբավար Արտաշես Գրիգորյանի ուղեկցությամբ ճանաչողական այց կատարեցին Գյումրու տեխնոլոգիական կենտրոն: 
Այցը նպատակ ուներ սաներին ուղղորդել մասնագիտական կողմնորոշման հարցում, ծանոթացնել տեխնոլոգիական կենտրոնում ուսուցանվող ծրագրերին, աշխատանքային շուկայի պահանջարկին, շրջանավարտների մասնագիտական հաջողություններին և այլն:
Սաները մասնակցություն ունեցան նաև պարոն Քոլլի Հուվենգի հետ կազմակերպված հանդիպմանը, ով զարգացող երկիրների ՏՏ-ների օրինակներով ներկայացրեց «Ինչպես զարգացնել ռազմավարական մտածողություն» թեման: Սաներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին մասնագետին:
 Այցը ուսուցողական էր և նպատակային. սաները տպավորված էին և ոգևորված:
 
Ա. Գրիգորյան