Հետևեք մեզ.
thumb

«Ընտանիք» կենտրոն. «Հայկական ազգային պարեր» խորագրով ցուցահանդես Շիրակի մարզի գյուղական համայնքներում

«Ընտանիք» կենտրոն. «Հայկական ազգային պարեր» խորագրով ցուցահանդես Շիրակի մարզի գյուղական համայնքներում

ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը մայիսի 22-ին 24-ը Շիրակի մարզի Ցողամարգ, Թորոսգյուղ, Գոգհովիտ գյուղական համայնքներում անցկացրեց «Հայկական ազգային պարեր» խորագրով գեղանկարչության ցուցահանդես: Նպատակն էր սաների մոտ  ձևավորել ազգային արժեքները պահպանելու ձգտում, զարգացնել դեռահասների ստեղծագործական կարողություններն  ու հմտությունները:
Ցուցահանդեսներին ներկա էին «Ընտանիք» կենտրոնի մանկավարժներ, վերոնշյալ համայնքների դպրոցների տնօրեններ, աշխատակիցներ, ծնողներ, աշակերտներ և համայնքների բնակիչներ:
Թեմայի շուրջ ստեղծագործելիս սաները ուսումնասիրել էին հայկական ավանդական պարերը և Հայաստանի տարբեր տարածաշրջաններին բնորոշ ազգային տարազների յուրօրինակությունը, որոնց վերաբերյալ իրենց պատկերացումներն արտահայտել էին ստեղծագործություններում: Մինչ ցուցահանդեսի դիտումը նրանք ներկայացրեցին տեղեկատվություն թեմայի վերաբերյալ, որից հետո ներկաները մեծ հետաքրքրությամբ ծանոթացան և իրենց գնահատականը տվեցին 5-18 տարեկան սաների կատարած աշխատանքներին: Համայնքների լավագույն ստեղծագործական աշխատանքների հեղինակներն արժանացան պատվոգրերի:
Սաների ծնողները շնորհակալություն հայտնեցին «Ընտանիք» կենտրոնի տնօրինությանն՝ իրենց երեխաների արտադպրոցական կրթությունը կազմակերպելու, մշակութային արժեքներին հաղորդակից դարձնելու և զբաղվածությունը ապահովելու համար:
 
Հ. Սարգսյան