Հետևեք մեզ.
thumb

Ընտանիք կենտրոն. «Ընտանիքը մեր ամրոցն է» խորագրով մարզային միջոցառում՝ նվիրված Ընտանիքի միջազգային օրվան

Ընտանիք կենտրոն. «Ընտանիքը մեր ամրոցն է» խորագրով մարզային միջոցառում՝ նվիրված Ընտանիքի միջազգային օրվան

ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը  մայիսի  5-ից 15-ը Շիրակի մարզի Աշոցք, Գոգհովիտ, Երազգավորս, Թորոսգյուղ, Ցողամարգ համայնքներում և «Ընտանիք» կենտրոնում իրականացրեց «Ընտանիքը մեր ամրոցն է» խորագրով մարզային միջոցառում` նվիրված ընտանիքի միջազգային օրվան: Ծրագրի նպատակն էր դեռահասների մեջ  արմատավորել ամուր և սիրով լեցուն ընտանիք ունենալու գաղափարի կարևորությունը, ընտանեկան սիրո կատարելության մասին պատգամները հասանելի դարձնել  սաներին, «Ամուր ընտանիք` ամուր պետություն» գաղափարը դարձնել համոզմունք երիտասարդների համար և ընդգծել ընտանիքի դերը կայուն պետականություն ստեղծելու  գործում:  
Վերոնշյալ գյուղական համայնքներում և Ընտանիք կենտրոնում կազմակերպված «Երջանիկ ընտանիք» խորագրով աշխատանքների ցուցադրությունը, «Ամուր քրիստոնեական ընտանիք` ամուր պետություն» թեմայով սեմինարի անցկացումը և կլոր սեղան-քննարկումը մեծ հետաքրքրություն առաջացրեց մասնակիցների շրջանում: 
Մասնակիցները դիտեցին թեմատիկ տեսաֆիլմեր, որից հետո անցկացվեց  բուռն քննարկումներ: Ներկաներին բաժանվեցին նաև տեղեկատուներ: 
 «Ընտանիքը մեր ամրոցն է» կարգախոսը միահամուռ ընդունվեց ցուցահանդեսի և սեմինարի մասնակիցների կողմից, ովքեր մեկ անգամ համոզվեցին, որ Սերը հայրենիքի նկատմամբ սկսվում է ընտանիքից, իսկ ուժեղ պետություն ունենալու համար պետք է ունենալ ամուր ընտանիք՝ հիմնված սիրո և հավատարմության վրա: 
 
Զ.  Հովհաննիսյան