Հետևեք մեզ.
thumb

«Ընտանիք» կենտրոն. շախմատի մրցաշար «Շախմատը կյանքն է՝ կյանքը խաղ» խորագրով

«Ընտանիք» կենտրոն. շախմատի մրցաշար «Շախմատը կյանքն է՝ կյանքը խաղ» խորագրով

ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում սեպտեմբերի 25-ից 28-ը անցկացվեց «Շախմատը կյանքն է՝ կյանքը խաղ» խորագրով շախմատի մրցաշար, որին մասնակցեցին շուրջ 32 սկսնակ, չորրորդ և երրորդ կարգային շախմատիստներ «Ընտանիք» կենտրոնից և Գյումրու «Շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ից։ 
Մրցաշարի նպատակն էր սաների մոտ զարգացնել տրամաբանելու, արագ կողմնորոշվելու և հաղթանակի ձգտելու կարողություններ, առաջացնել հետաքրքրություն շախմատի նկատմամբ
Մրցաշարն անցկացվեց 4 փուլով, օլիմպիական համակարգով` համաձայն ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների։
Մրցույթն անցավ ջերմ և մրցակացային մթնոլորտում: 4-օրյա համառ պայքայի արդյունքում մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ՝
 առաջին տեղ՝ «Ընտանիք» կենտրոնի սան՝ Դավիթ Մնդլյան,
 երկրորդ տեղ՝ «Ընտանիք» կենտրոնի սան՝ Աշոտ Նազարյան,
 երրորդ տեղ՝ Շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի սան՝ Աշոտ Պետրոսյան։ 
Մրցաշարի փակումն ու պարգևների հանձնումը տեղի ունեցավ սեպտեմբերի 28-ին «Ընտանիք» կենտրոնի դահլիճում, որին ներկա էին ծնողներ, մանկավարժներ, ինչպես նաև այլ ծրագրի շրջանակում կենտրոն հյուրընկալված ջավախահայ պատանիներ և տավուշցի դեռահասներ: Կենտրոնի ուսումնական գծով փոխտնօրեն Սվետլանա Պետրոսյանը հաղթողներին հանձնեց պատվոգրեր և մրցանակներ՝ ցանկանալով հետագա հաջողություններ, նորանոր հաղթանակներ թե՛ շախմատում, և թե՛ կյանքում։  
 
Է. Մանուկյան