Հետևեք մեզ.
thumb

«Ընտանիք» կենտրոնի սաները միջազգային մրցույթում ընդգրկվել են լավագույնների շարքում

«Ընտանիք» կենտրոնի սաները միջազգային մրցույթում ընդգրկվել են լավագույնների շարքում

ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի «Մանրանկարչություն» խմբակի երկու սաների՝ Ալվարդ Ղարագյոզյանի և Անի Մարտիրոսյանի աշխատանքները «Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպության հայտարարած խաղաղության թեմայով նկարների և էսսեների 4-րդ ամենամյա միջազգային մրցույթի սույն թվականի հունիսի 9-ին կայացած եզրափակիչ փուլում ընդգրկվել են բարձր միավորներ հավաքած 16 լավագույն աշխատանքների մեջ,իսկ Անժելա Պապիկյանը պարգևատրվել է «Մարդու և բնության ներդաշնակության լավագույն ուղերձ»  հատուկ անվանակարգում:  
Նշենք, որ մրցույթը  կրում է «Խաղաղության դասեր COVID 19-ից» խորագիրը:
Շնորհավորում և ստեղծագործական նորանոր նվաճումներ ենք մաղթում կենտրոնի «Մանրանկարչություն» խմբակի ղեկավար Վարդևար Շամամյանին և սաներին:
Մանրամասները հետևյալ հղմամբ՝  https://wfd.am/archives/6151?lang=hy&fbclid=IwAR2fmYTjs6n-thBg6wVgHLPhdt...
Աննման Մինասյան