Հետևեք մեզ.
thumb

««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային ծրագիրը Ղազանչի համայնքում

««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային ծրագիրը Ղազանչի համայնքում

«Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային ծրագիրը Ղազանչի համայնքում ևս օգնեց շատ դեռահասների մասնագիտության ընտրության կողմնորոշման հարցում:

Ազգային արհեստի ու արվեստի  նկատմամբ հետաքրքությունն այստեղ ևս մեծ էր, պատանիները ոգևորությամբ մասնակցեցին վարպետաց դասերին, պատրաստեցին իրենց երևակայությամբ, ու մտքի թռիչքով  արվեստի հետաքրքիր գործեր՝ կենտրոնի մանակավարժների և շնորհալի դեռահասների օգնությամբ:  

Դեկորատիվ և կիրառական արվեստն իր ծագմամբ ժողովրդական արվեստ է. ժողովուրդը ստեղծում է իրեր,  դրանց ձև ու արտահայտություն գտնում,  պահպանում է իր մեջ հայտնաբերված գեղեցկությունը և որպես ժառանգություն  փոխանցում սերունդներին։  «Ընտանիք» կենտրոնն հենց այդ արժեքները կրող և փոխանցող օղակ է, նաև ծրագրերի իրականացման միջոցով: