
««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային ծրագիրն Աշոցքում
««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային ծրագիրն Աշոցքում
Շիրակի մարզի լեռնային՝ Աշոցք համայնքի մարզամշակութային կենտրոնում ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային ծրագրին մասնակցեցին համայնքի կրթական հաստատությունների և կենտրոն հաճախող դեռահասները:
Մեկ հարկի տակ արվեստի ու արհեստի վարպետաց դասերով հետաքրքված սաներն արագ յուրացրեցին արվեստի ու արհեստի ճյուղերի կատարման տեխնիկան ու հետաքրքիր աշխատանքներ ստեղծեցին: Դեռահասներին մասնագիտական կողմնորոշման դասերին օգնեցին նաև «Ընտանիք» կենտրոնի տարբեր խմբակների շնորհալի սաները, վերջիններս ձեռք բերած գիտելիքները սիրով փոխանցեցին հասակակիցներին: ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային ծրագրի ևս մեկ օրն անցավ դեռահասներին ազգային արժեքները լավագույնս ներկայացնելով ՝ արտադպրոցական կրթության միջոցով: