Հետևեք մեզ.
thumb

Կրկնազատիկի տոնի առթիվ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անցկացվեց «Զատկե զատիկ է, նավակատիկ է, չամչե հատիկ է» խորագրով խորհրդանշական միջոցառում։

Միջոցառման ընթացքում կենտրոնի ակադեմիական վոկալի և սիմֆոնիկ նվագախմբի սաները ներկայացրին եկեղեցական ասիկներ, զատկական ավանդույթներ և տոնի խորհուրդը՝ հանդիսատեսին փոխանցելով ազգային մշակույթի խորքային արժեքներն ու հոգևոր պատգամը։ Ներկայացվեցին նաև զատկական ավանդական ուտեստներ՝ ընդգծելով տոնի խորհրդանշական և ընտանեկան բնույթը։ Միջոցառումը հարստացվել էր նաև կենտրոնի դեկորատիվ-կիրառական արվեստի խմբակների թեմատիկ աշխատանքներով, որոնք ներկայացված էին դահլիճում՝ ստեղծելով տոնական միջավայր և ընդգծելով սաների ստեղծագործական երևակայությունն ու ձեռարվեստի հմտությունները։ Հատկանշական էր, որ միջոցառումը համընկավ ֆրանսիական SPF կազմակերպության հյուրերի այցի հետ, ովքեր մեծ տպավորությամբ հետևեցին սաների ելույթներին՝ բարձր գնահատելով նրանց արվեստը, կատարողական վարպետությունն ու հայկական մշակույթի ներկայացման ձևը։