Հետևեք մեզ.
thumb

Թատրոնի միջազգային օրվան նվիրված «Ընտանիք» կենտրոնի թատերական արվեստի խմբակի սաները հանդիսատեսին ներկայացրին Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է»

խորագիրը կրող հուզիչ և խորիմաստ ներկայացումը։ Ներկայացումը առանձնանում էր իր գեղարվեստական լուծումներով, դերասանական անկեղծ խաղով և բեմական հետաքրքիր ձևավորումներով։ Սաները կարողացան փոխանցել ստեղծագործության գաղափարական շերտերը՝ հանդիսատեսին տանելով զգացմունքային և մտորումների աշխարհ։ Միջոցառման ավարտին գեղարվեստական ղեկավարը շնորհավորեց խմբակի ղեկավարին և սաներին՝ բարձր գնահատելով նրանց կատարած աշխատանքը, նվիրումն ու ստեղծագործական մոտեցումը։ Նա ընդգծեց, որ նման նախաձեռնությունները կարևոր դեր ունեն երիտասարդների գեղարվեստական ճաշակի ձևավորման և մշակութային արժեքների պահպանման գործում։ Ներկայացումը հանդիսատեսի կողմից ընդունվեց ջերմությամբ և մեծ ոգևորությամբ՝ դառնալով թատրոնի միջազգային օրվան նվիրված միջոցառումների կարևոր ու հիշարժան մաս։