Հետևեք մեզ.
thumb

Երգեհոնի վարպետության դաս

«Ընտանիք» կենտրոնում «Մի Սար» ԿՄԲՀԿ-ի հետ համագործակցությամբ կազմակերպվեց երգեհոնային արվեստի վարպետության դաս, որը նպատակ ուներ զարգացնել սաների երաժշտական հմտությունները և ընդլայնել նրանց պատկերացումները բարձրարվեստ կատարողական մշակույթի մասին։ Վարպետության դասն անցկացրին շվեդահայ կոմպոզիտոր, երգեհոնահարուհի, դաշնակահարուհի Կարին Գ-Հելլմանը, ինչպես նաև «Մի Սար» սիմֆոնիկ նվագախմբի դաշնակահարուհի, պրոֆեսոր Մարիամ Մարգարյանը։ Դասը դարձավ արդյունավետ համագործակցության կարևոր դրսևորում, որի ընթացքում սաները հնարավորություն ունեցան շփվել փորձառու երաժիշտների հետ, լսել մասնագիտական խորհուրդներ, փորձել նոր տեխնիկաներ և խորացնել իրենց կատարողական հմտությունները։ Մասնագետների ներկայացրած նյութը ընդգծեց երգեհոնային արվեստի գեղեցկությունն ու նշանակությունը ժամանակակից կրթամշակութային միջավայրում՝ այն ներկայացնելով ոչ միայն որպես երաժշտական գործիք, այլ նաև լայն աշխարհ տեսնելու միջոց։ Վարպետության դասը նպաստեց ստեղծագործական մտածողության ակտիվացմանը, ոգևորեց սաների հետաքրքրությունը երգեհոնի հանդեպ և ցույց տվեց, թե որքան կարևոր է կենտրոնի և գործընկեր կառույցների համագործակցությունը՝ մշակութային արժեքների փոխանցման և երիտասարդ սերնդի կրթության գործում։