Ուլունքագործություն
Սովորողների տարիքային խումբը՝ 8-ից 18 տարեկան
Սովորողների քանակը ՝ 12-ից ոչ պակաս սովորող
Ժամաքանակ՝ շաբաթական 6 դասաժամ
Ուսուցման տևողությունը ՝ երկու տարի
Դեկորատիվ-կիրառական արվեստը ընդգրկում է ստեղծագործական այն բնագավառները, որոնցում ստեղծվում են գեղարվեստական իրեր։ Ուսուցման ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվում գեղեցիկ իրերի ստեղծման, գեղագիտական ճաշակի ձևավորմանը, շետադրելով գեղարվեստական արժեքների, ժողովրդական ավանդույթների պահպանումը: Տեսական պարապմունքների ընթացքում սաներին ուսուցանվում են զարդանախշերի և զարդապատկերների ճիշտ գծագրում, էսքիզավորում և ինքնուրույն կատարում վերջնամշակում: Ստանալով տեսական գիտելիքներ՝ աստիճանաբար գործնական պարապմունքների ընթացքում խորացվում են մասնագիտական կարողություններն ու հմտությունները:
ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ
Յուրաքանչյուր սովորողին ցուցաբերվում է անհատական մոտեցում՝ հաշվի առնելով յուրաքանչյուր սանի ընդունակությունները, նախասիրությունները, տարիքային և ընկալման առանձնահատկությունները, կարողունակությունների մակարդակը։
Ուսուցման ընթացքում կիրառվում է տարբեր մեթոդներ՝ համացանցից գծագրերի ներբեռնում և մշակում, տեսանյութերի դիտում և քննարկում։
Ուսուցման ընթացքում անցկացվում են բաց դասեր, միջոցառումներ, որի շնորհիվ սաների մոտ կզարգանա գեղագիտական ճաշակ և ձեռք կբերվեն լրացուցիչ գիտելիքներ:
ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
- գնահատեն դեկորատիվ-կիրառական արվեստի դերն ու նշանակությունն,
- կարողանան ուլունքներով պատրաստել հայկական զարդանախշերով մանրանկարչության և այլ գեղարվեստական աշխատանքներ,
- կիրառեն ձեռք բերած կարողություններն ու հմտությունները գործնականում,
- ունենան ակտիվ մասնակցություն տարաբնույթ միջոցառումներին և ցուցահանդեսներին։