
Շնորհակալագրի հանձնում պարուսույց Ալվարդ Մկրտչյանին՝ Պարի միջազգային օրվան նվիրված
Շնորհակալագրի հանձնում պարուսույց Ալվարդ Մկրտչյանին՝ Պարի միջազգային օրվան նվիրված
Պարի միջազգային օրվա կապակցությամբ, ինչպես նաև պարարվեստի հարուստ ավանդները շարունակելու և արդյունավետ աշխատանքային գործունեության համար Գյումրու քաղաքապետարանի կողմից «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի պարուսույց Ալվարդ Մկրտչյանը պարգևատրվեց շնորհակալագրով: Շնորհավորում ենք Ալվարդ Մկրտչյանին և ցանկանում հաջողություններ և նորանոր աշխատանքային ձեռքբերումներ: Տնօրինություն