«Գազպրոմ Արմենիա» և «Ռոսիա» ՀԿ-ի նվիրատվությունը «Ընտանիք» կենտրոնի գրադարանին
«Գազպրոմ Արմենիա» ընկերության և Ռոսիա հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի գրադարանը համալրվեց աշխարհահռչակ գրողների գեղարվեստական գրականությամբ՝ ռուսերեն լեզվով։ Նվիրատվության շրջանակում կենտրոնի գրադարանային ֆոնդին փոխանցվեցին համաշխարհային դասական և ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ, որոնք իրենց ուրույն տեղն ունեն համաշխարհային գրականության գանձարանում։ Գրքերը նպատակ ունեն հարստացնել ընթերցանության մշակույթը, խթանել հետաքրքրությունը գրքի նկատմամբ և ընթերցողներին ընձեռել հաղորդակցվելու հնարավորություն համաշխարհային գրական արժեքներին։ «Ընտանիք» կենտրոնի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին կազմակերպություններին՝ կարևորելով նման նախաձեռնությունների դերը կրթամշակութային կյանքի զարգացման և ընթերցասիրության խթանման գործում։ Նշվեց, որ գրադարանի ֆոնդի համալրումը հատկապես կարևոր է սաների և երիտասարդների համար, քանի որ այն ստեղծում է նոր հնարավորություններ ինքնակրթության և մտահորիզոնի ընդլայնման համար։ Նվիրատվությունը ևս մեկ քայլ է սոցիալական պատասխանատվության և համայնքային զարգացման ուղղությամբ, որը միտված է մշակութային արժեքների պահպանմանն ու տարածմանը։
English
Русский
Français