Հետևեք մեզ.
thumb

Տոնական հագեցած օր ամանորին ընդառաջ

Տոնական հագեցած օր ամանորին ընդառաջ

Ամանորյա և Սուրբ Ծննդյան երազանքներով, ցանկություններով, ժպիտներով և ուրախ երգերով լի օր անցկացվեց «Ընտանիք» կենտրոնում:

Ամանորյա հեքիաթ ներկայացմամբ սաները հաղորդակից դարձան իրական հրաշքի: Սուրբ Ծննդյան տոնի հետ հաղորդակցությունը պարգևեց նրանց մեծ ուրախություն և հոգևոր ներդաշնակություն:

Միջոցառմանը կենտրոնի գեղարվեստական խմբակները տոնական ելույթներով հանդես եկան: Տոնական հագեցած օրն ավարտվեց մանկավարժների և ծնողների շնորհավորական ուղերձներով և երախտիքի խոսքերով: