«Խոսող նախշեր» խորագրով ՝ համախմբել էր կարպետագործության, թաղիքագործության և ուլունքագործության խմբակների սաների ստեղծագործությունները։
Ցուցահանդեսը բացվեց պարի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը, որտեղ ներկայացված աշխատանքները աչքի էին ընկնում գունային ներդաշնակությամբ, նուրբ կատարողականությամբ և խորիմաստ խորհրդանիշներով, որոնք փոխանցում էին հայկական ժողովրդական արվեստի դարավոր ավանդույթները։ Յուրաքանչյուր ստեղծագործություն ներկայացվեց նաև մեկնաբանությամբ․ սաները բացահայտեցին իրենց աշխատանքներում օգտագործված զարդանախշերի խորհուրդը, դրանց ծագումն ու նշանակությունը՝ ընդգծելով, թե ինչպես են հին պատկերագրական տարրերը նոր շունչ ստանում ժամանակակից ձևավորմամբ։ Ցուցահանդեսը վերածվեց յուրատեսակ երկխոսության անցյալի և ներկայի միջև, որտեղ յուրաքանչյուր նախշ «խոսում էր» իր լեզվով՝ պատմելով ազգի պատմությունն ու մշակութային հիշողությունը։ Խմբակների աշխատանքները միասնաբար ընդգծեցին ազգային դիմագծի պահպանման կարևորությունը՝ ապացուցելով, որ կիրառական արվեստը ոչ միայն գեղագիտական արժեք է, այլև ինքնության պահպանման հզոր միջոց։ «Խոսող նախշեր» ցուցահանդեսը դարձավ վառ վկայություն այն բանի, որ ավանդույթների շարունակական փոխանցումը սերունդներին մեր մշակութային ժառանգության պահպանման ամենաարժեքավոր երաշխիքն է
English
Русский
Français