Հետևեք մեզ.
thumb

«Վարպետը վարպետների քաղաքում» խորագրով սեմինար, նվիրված մեծանուն բանաստեղծ, մտավորական և հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին

ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անցկացվեց «Վարպետը վարպետների քաղաքում» խորագրով սեմինար, նվիրված մեծանուն բանաստեղծ, մտավորական և հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին: Սեմինարին մասնակցեցին կենտրոնի սաները, Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի սովորողները, որոնք հնարավորություն ունեցան նորովի ճանաչելու Իսահակյանի կյանքը, ստեղծագործական աշխարհը և ազգային մտքի զարգացման գործում ունեցած նրա կարևոր դերը։
Սեմինարը վարեց Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի գիտաշխատող՝ Լիլիթ Ավետիսյանն, ով հետաքրքիր պատմություններով, փաստերով և օրինակներով ներկայացրեց Իսահակյանի ստեղծագործական ուղին՝ ընդգծելով նրա տեղն ու նշանակությունը հայ գրականության և մշակույթի մեջ։ Միջոցառումը դարձավ ոչ միայն ճանաչողական, այլև ոգեշնչող հանդիպում երիտասարդների համար՝ խթանելով նրանց գրական հետաքրքրությունները և ստեղծագործական մտածողությունը։
Սեմինարն ամփոփվեց մասնակիցների ասմունքներով ու հարցուպատասխանով:
Սեմինարը կազմակերպվել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Ընտանիք» կենտրոնի նախաձեռնությամբ՝ «Գրչի և վրձնի վարպետները. Ավետիք Իսահակյան 150 և Մարտիրոս Սարյան 145» հոբելյանական միջոցառումների շարքի շրջանակում։ Այն կարևոր քայլ է սաների շրջանում ազգային գրական ու մշակութային արժեքների ճանաչման և տարածման ուղղությամբ։
Ծրագիրը շարունակվում է ...