Հետևեք մեզ.
thumb

«Խաղաղության գինն ուժն է, իսկ ուժը միասնականության մեջ է»՝ «Ընտանիք» կենտրոնի «Ձմեռային հեքիաթ» ամանորյա միջոցառումների շարքը

«Խաղաղության գինն ուժն է, իսկ ուժը միասնականության մեջ է»՝ «Ընտանիք» կենտրոնի «Ձմեռային հեքիաթ» ամանորյա միջոցառումների շարքը

ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնում կազմակերպվեցին 6-10, 11-13 և 14-18 տարիքային խմբերի համար Ամանորին և Սուրբ Ծնունդին նվիրված տոնական միջոցառումներ։

Դեկտեմբերի՝  23, 24 և 26–ին կենտրոնի և Արցախից տեղահանված՝ Գյումրիում ապաստանած արցախցի սաների համար անցկացվեց «Ձմեռային հեքիաթ» խորագրով տոնական միջոցառում։ Տերունական աղոթքով և Աշոցքի հայ կաթողիկեների ժողովրդապետ՝   Տեր Հովսեփ Գալստյանի օրհնությամբ սկսվեց տոնական միջոցառումը, քահանան 6-13 տարեկան սաներին ներկայացրեց Սուրբ Ծնունդի խորհուրդը։ Այնուհետև ներկաները դիտեցեին «Անառակ որդու վերադարձը» քրիստոնեական առակի հիման վրա կենտրոնի թատերական արվեստի խմբակի սաների բեմադրած ներկայացումը, մասնակցեցին Ձմեռ պապի և Ձյունանուշի հետաքրքիր խաղ-մրցույթներին և գեղարվեստկան տոնական գունեղ միջոցառմանը։ Երգեցին ու պարային հետաքրքիր ելույթներով հանդես եկան նաև արցախցի փոքրիկները:

Կենտրոնի պարարվեստի, երգարվեստի և երաժշտարվեսի խմբակների տոնական ելույթներով միջոցառման ավարտին Ձմեռ պապն ու Ձյունանուշը ֆրանսիական Œuvre d’Orient կազմակերպության աջակցությամբ «Ընտանիք» ԲՀԿ կողմից բաժանեցին ամանորյա նվերներ։

 Դեկտեմբեր 27–28-ին, «Երաժշտության ռիթմերը» դիմակահանդեսին մասնակցեցին 14-18 տարիքային խմբերի սաները։ Տոնական միջոցառումների շարքն ամփոփվեց 2023 թվականը մեծ հույսերով ու ակնկալիքներով դիմավորելու, միմյանց բարին, միասնականություն և խաղաղություն մաղթելու ուղերձով։