You are here

Նորություններ

04/05/2018
Ապրիլի 26-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում ամփոփվեց ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթական ծրագիրը: Ընդլայնելով իր գործունեության շրջանակները՝ Արմավիրի և Շիրակի մարզերի գյուղական համայնքներից, Ջավախքի կրթամշակութային հաստատություններից զատ, այս տարի ծրագրում ընդգրկվեցին նաև Լոռու մարզի համայնքները: Ծրագրի նպատակն էր դեռահասներին ուղղորդել մասնագիտական կողմնորոշման հարցում, օգնել բացահայտելու սեփական ներուժն արհեստի և արվեստի ոլորտում, կարևորել արտադպրոցական... Read more
04/05/2018
Մայիսի 2-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անգլերենի խմբակի սաները ներկայացրին բաց դաս՝«Բարի գալուստ, Լոնդո՛ն» խորագրով։Դասը սկսվեց Մեծ Բրիտանիայի օրհներգով, երկրի  հիմնական խորհրդանիշերի մասին պատմող սահիկահանդեսի ցուցադրությամբ։Դասը կառուցված էր խմբակային մեթոդով։ Յուրաքանչյուր խումբ նախապես ընտրել էր անվանում, ներկայացվող թեման և պատրաստել դրանց համապատասխան ցուցապաստառ։ Խմբերը համառոտ տեղեկություններ հաղորդեցին Լոնդոնի հիմնադրման... Read more
26/04/2018
      «Հայրենիքի համար ապրում և մեռնում է միայն ոգու մարդը»                                                                                                 Գարեգին Նժդեհ Ապրիլի 25-ին ԿԳՆ «Ընտանիք» կենտրոնի դահլիճում տոնական... Read more
25/04/2018
Ապրիլի 21-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի նախաձեռնությամբ Անի թաղամասում կազմակերպվեց «Կանաչ, մաքուր քաղաք»  խորագրով շաբաթօրյակ: Նպատակն էր ձևավորել բնությունը չաղտոտելու մշակույթ, նպաստել կանաչապատ տարածքների ստեղծմանը, սաներին ներգրավել կազմակերպչական ու հանրօգուտ աշխատանքներում:Շաբաթօրյակին  ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին կենտրոնի խմբակների սաները, մանկավարժները  և թաղամասի բնակիչները: Տնօրինության կողմից տրվեց համապատասխան հանձնարարականներ,... Read more
25/04/2018
Ջաջուռ գյուղի մոտակայքում գտնվող Հերհերի ձորում խոյացող հուշակոթողը շրջակա համայնքների համար վաղուց դարձել է ուխտատեղի։ Ապրիլի 24-ին ԿԳՆ «Ընտանիք» կենտրոնի տնօրինությունը, մանկավարժական հանրույթը և սաներն այցելեցին Հերհերի ձոր՝ հարգանքի տուրք մատուցելու Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Նրանք  ծաղկեպսակ դրեցին Մեծ եղեռնի  նահատակների հիշատակին կառուցված հուշակոթողին և աղոթք բարձրացրին առ Աստված՝ անմեղ զոհերի հոգիների հանգստության համար: Կենտրոնի խմբավար Ա.Մկրտչյանը սաներին... Read more
23/04/2018
ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի կողմից իրականացված ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթական ծրագիրի 2-րդ փուլն ընդգրկեց նաև Լոռու և Արմավիրի մարզերը: Ապրիլի 18-ից 20-ը «Մասնագիտական կողմնորոշման» դասընթացներ անցկացվեցին Լոռու մարզի Մեծ Պարնի, Ծաղկաբեր և Արմավիրի մարզի Նորակերտ համայնքներում:Ստեղծագործական կենտրոնի մասնագետներն ու շնորհալի սաները պատրաստակամությամբ իրենց մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները փոխանցեցին համայնքաբնակ դեռահասներին: Համայնքների... Read more
18/04/2018
ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մանկավարժներն ու սաները ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթական ծրագրի շրջանակում ապրիլի 14-ից 16-ն այցելեցին Վրաստանի Հանրապետության Սամցխե-Ջավախեթի մարզ: Ախալցխայի, Ախալքալաքի և Նինոծմինդայի երիտասարդական կրթամշակութային կենտրոններում անցկացվեցին «Մասնագիտական կողմնորոշման» դասընթացներ՝ արհեստի և արվեստի տարբեր ճյուղերի վերաբերյալ:Ջավախքի կրթամշակութային հաստատություններում «Ընտանիք» կենտրոնի աշխատակիցներին և սաներին դիմավորեցին մեծ սիրով: ... Read more
14/04/2018
6-րդ դասարանի աշակերտներ. «Շատ կուզենայինք մասնակցել փայտամշակման դասընթացին և այսօր մեզ ընձեռնվեց այդ հնարավորությունը։ Մենք ծանոթացանք փայտի տեսակներին ու զարդանախշերին, կենտրոնի սաների քանդակներին։ Մեզ հատկապես գրավեց այն, որ հասարակ փայտի կտորից կարելի է ստանալ հիանալի քանդակ։ Մեզ շատ դուր եկավ այս արվեստը։ Կցանկանայինք, որ բոլոր համայնքներում էլ բացվեին նման խմբակներ»։Աշակերտ Մորենա Հակոբյան. «Առաջին անգամն է, որ մասնակցում եմ այսպիսի դասընթացների։ Ընտրել եմ ուլունքագործությունը։ Սկզբում... Read more
14/04/2018
Կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնն ապրիլի 3-ից 13-ը իրականացրեց ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթական ծրագրի 2-րդ փուլը՝ Շիրակի մարզի գյուղական համայնքներում։ Արհեստի և արվեստի տարբեր ճյուղերի վերաբերյալ «Մասնագիտական կողմնորոշման» դասընթացներ անցկացվեցին Աղին, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Մարալիկ, Ջրափի, Բագրավան, Ձորակապ, Աշոցք և Հայկաձոր համայնքների միջնակարգ դպրոցներում՝ խեցեգործություն, ասեղնագործություն, վիտրաժային նկարչություն,... Read more
14/04/2018
Համայնքի դեռահաս Ելենա Հովհաննիսյան. «Առաջին անգամ եմ մասնակցում այսպիսի ծրագրի: Ընտրեցի խեցեգործությունը: Այս արհեստում ինձ գրավեց կավի հետ աշխատանքը և տարբեր իրերի պատրաստումը, որից մեծ բավականություն ստացա: Բացահայտեցի, որ խեցեգործությունը այնքան էլ բարդ արհեստ չէ, որքան թվում է: Խորհուրդ եմ տալիս բոլորին զբաղվել այս արհեստով»: