CHARITABLE NGO
You are here
Նորություններ
22/09/2017
Գրքերը լուսավորում են հոգին, ոգեշնչում ու զորացնում են մարդուն, նրա մեջ առաջացնում են լավագույն ձգտումներ, սրում են միտքը և մեղմացնում սիրտը:Ու. ԹեքերեյՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները՝ «Ընթերցանությունը՝ զարգացման աղբյուր» խորագրով ծրագրի շրջանակում, սեպտեմբերի 19-ին այցելեցին Շիրակի մարզային և Մկրտիչ Արմենի անվան կենտրոնական գրադարաններ։Այցի նպատակն էր սաների մոտ ձևավորել գրադարան հաճախելու և ընթերցասրահներից... Read more
18/09/2017
Արհեստը ոսկի մատանի է, ուր որ գնաս, հետդ կգա: ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը սեպտեմբերի 11-ից 15-ը իրականացրեց ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթական ծրագրի երկրորդ փուլը: Նշենք, որ ծրագիրը մեկնարկվել էր դեռևս մայիս ամսից՝ ներառելով Շիրակի մարզի լեռնային, սահմանամերձ 14 գյուղական համայնքներ և Ջավախքի կրթամշակութային հաստատություններ, որտեղ դեռահասների համար անցկացվել է «Մասնագիտական կողմնորոշման» դասեր արհեստի և արվեստի տարբեր... Read more
30/07/2017
Ամառային դպրոցի ծրագրի շրջանակում սեմինարավար Մկրտչյանը անցկացրեց «Բանակաշինության առաջնահերթությունը ազգային անվտանգության ապահովման գարծընթացում», «Ռադիոկապի դերը ազգային բանակում», «Մերօրյա հերոսները» թեմաներով սեմինարներ:Ճամբարականների ակտիվ մասնակցությամբ սեմինարը վերածվեց բուռն քննարկումների: Դեռահասները գիտակցում էին, որ հայրենի երկիրը անվտանգության և սահմանների անխախտելիության համար հայրենասեր, աննկուն կամքի տեր և մասնագիտական խորը գիտելիքներ ունեցող զինծառայողների կարիք... Read more
30/07/2017
Ծրագրին մասնակից ջավախքցի դեռահասները իրենց հասակակիցներին ներկայացրեցին հայրենի բնօրրանի վերաբերյալ տեղեկատվություն. շեշտադրելով ազգային ինքնության պահպանմանը նպաստող միջոցառումները, բարձրաձայնեցին և տարեկից ընկերների հետ քննարկեցին ջավախքահայերի առկա հիմնախնդիրները: Ամառային դպրոցի մասնակից՝ Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնի սան Ալբերտ Ալեքյանը ցուցադրեց պատմական Ջավախք աշխարհի մասին պատմող հետաքրքիր սահիկաշար:
30/07/2017
Ծրագրի ավարտն ազդարարող փակման արարողությունը լի էր ուրախությամբ և թախիծով: Երեկոյի ընթացքում երաժշտության հնչյունների ներքո խմբերը ներկայացան քայլերթով՝ ծածանելով Հայաստանի, Արցախի, Ջավախքի և Ֆրանսիայի դրոշները: Ճամբարականները եռագույն դրոշի գույներով կազմեցին շրջաններ և հանդես եկան միասնական շուրջպարով:«Ընտանիք» կենտրոնի տնօրեն Ա. Մինասյանն ամփոփելով ծրագիրը՝ պատվոգրեր և մրցանակներ հանձնեց սպորտային մրցումներում, գեղարվեստական ու տարաբնույթ այլ միջոցառումներում լավագույնս դրսևորած... Read more
28/07/2017
Ամառային դպրոցի հյուրերն էին կրթության և գիտության նախարարության մարզառազմական և արտաուսումնական վարչության պետ Արկադի Պետրոսյանը, վարչության անդամներ, Երկրապահ Կամավորականների Միության ներկայացուցիչներ և ապրիլյան ռազմական գործողությունների մասնակիցներ: ԵԿՄ անդամ, ազատամարտիկ, «Շուշիի ազատագրման համար» և «Մխիթար Հերացի» մեդալակիր, բժշկական ծառայության մայոր Հարություն Կիրակոսյանը դեռահասներին պատմեց Շուշիի ազատագրման հերոսական դրվագներ, հիացմունքով խոսեց նաև 18-ից 20 տարեկան... Read more
26/07/2017
Ամառային դպրոցի ծրագրում ընդգրկված փախստական սիրիահայ պատանիները պատմեցին Սիրիայում գործող հայկական դպրոցների, բարքի և կենցաղի, ընդունված ավանդույթների և սովորույթների մասին, համառոտ ներկայացրին սիրիական ուտեստները և պարեցին Սիրայի հայաբնակների շրջանում ամենատարածված հայկական պարը։ Սեմինարավար Անուշ Մկրտչանի կազմակերպած ակտիվ քննարկման միջոցով Ամառային դպրոցի մասնակիցները ծանոթացան Սիրիայում բնակված հայրենակիցների ապրելակերպին և Հայաստան տեղափոխվելու շարժառիթներին։ ... Read more
26/07/2017
Դեռահասների առողջ ապրելակերպի, ֆիզիկական կոփվածության ամրապնդման և մարզական կարողությունների ցուցադրման նպատակով զինծաղայողների հետ համատեղ անցկացվեցին ֆուտբոլի, վոլեյբոլի, թենիսի, բադմինտոնի մրցումներ և սպորտլանդիաներ:Մեծ էր յուրաքանչյուր մասնակցի ոգևորությունն ու հաղթելու ձգտումը: Խմբային և անհատական սպորտաձևերում բոլոր խմբերն էլ աչքի ընկան իրենց մարզական կարողություններով և ֆիզիկական պատրաստվածությամբ:
25/07/2017
Անցկացվեց «Ռադիոկապի դերը Զինված ուժերում» թեմաներով սեմինար:«Ընտանիք» կենտրոնի ռոբոտաշինության և ռադիոկապի խմբակների սաները ծրագրի մասնակիցներին ներկայացրեցին կենտրոնում ձեռք բերած գիտելիքները, նորարարական տեխնոլոգիաների օգտագործմամբ իրենց ստեղծած ռոբոտները, խոսեցին հանրապետական մրցույթներում գրանցած հաջողությունների մասին: Նրանք հասակակից ընկերներին հորդորեցին ուսումնասիրել այս բնագավառը, ծանոթանալ նորորարական տեխնոլոգիաներին և ապագայում իրենց նպաստը բերել պետության և... Read more
24/07/2017
Ճամբարականների համար հաջորդ ուսուցողական պարապմունքն արտակարգ իրավիճակների ժամանակ տուժածներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու վերաբերյալ էր: Դասընթացի ժամանակ դեռահասները գործնականում սովորեցին ճիշտ հերթականությամբ կազմակերպել տարբեր իրավիճակներում մարդկանց տարահանումն ախտահարման գոտուց և անհրաժեշտ օգնություն: Ծանոթացան նաև տուժածների կյանքին վտանգ սպառնացող գործոնների վերացման ձևերին: