You are here

Նորություններ

07/10/2021
««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային ծրագրի միջոցառումների շրջանակում «Ընտանիք» կենտրոնի մանկավարժներն ու շնորհալի սաները շարունակում են այցելությունները Շիրակի մարզի լեռնային և սահմանամերձ համայնքներ։ Հերթական այցը Շիրակի մարզի Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոնում է։ Համյանքների կրթամշակութային հաստատությունների դեռահասների համար կենտրոնի կողմից կազմակերպվում են ազգային արհեստի ու արվեստի մասնագիտական կողմնորոշման դասեր։ Դեռահասները սիրով են մասնակցում պարապմունքներին... Read more
28/06/2021
 «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ ցուցադրական ելույթ և մարտական արվեստի (կատա մարզաձևից՝ կյոկուշինկայ կարատե) մրցաշար՝ «Ընտանիք» կենտրոնի սաների մասնակցությամբ: Մրցաշարի նպատակն էր առաջացնել հետաքրքրություն արևելյան մարտարվեստների՝ հատկապես կյոկուշինկայ կարատեի նկատմամբ, մասնակիցներին զինել մարտարվեստին բնորոշ գաղափարներով, ներկայացնել սաների ձեռք բերած հմտությունները, խրախուսել հաջողություն ունեցող սաներին, նպաստել առողջ ապրելակերպի զարգացմանը և... Read more
17/05/2021
«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում մայիսի 17-ին տեղի ունեցավ «Նկարում ենք բոլորս» խորագրով ուսուցողական դաս-ցուցահանդես։ Գեղանկարչության խմբակի սաներն ընտանիքի օրվան նվիրված «Նկարում ենք բոլորս» խորագրով ուսուցողական դասին ներկայացրեցին հայ և համաշխարհային արվեստագետների նկարչական նորագույն տեխնոլոգիաները՝ տեսանյութերի, մասնագիտական գրականության միջոցով ներկաներին ծանոթացրեցին վերջիններիս աշխատանքային գործունեությանը։ Ուսուցողական դաս ցուցահանդեսին սաները կարևորեցին ընտանիքի... Read more
30/04/2021
Գյումրիի  Մարզամշակութային կենտրոնում տեղի ունեցավ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, Գյումրու պատվավոր քաղաքացի Աղասի Շաբոյանի 100-ամյակին նվիրված «ՊԱՐԱՏՈՒՆ 2021» փառատոնը, որն ներկա էին Գյումրի համայնքի ղեկավարի տեղեկալ Հայկ Սուլթանյանը, Աղասի Շաբոյանի հարազատները, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ և այլք: Հայկ Սուլթանյանը, ողջունելով ներկաներին, իր խոսքում կարևորեց փառատոնի կազմակերպումն ու անցկացումը, ապա անդրադարձավ Աղասի Շաբոյանի գործունեությանը, պարարվեստի ոլորտում նրա ունեցած ավանդին: Օրվա... Read more
29/04/2021
«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական  կենտրոնի պարարվեստի խմբակների  սաների մասնակցությամբ  տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված պարի միջազգային օրվան։ Մջոցառմանը մասնակցեցին պարարվեստի  խմբակների   55 սաներ: Միջոցառման նպատակն էր արժևորել պարարվեստի դերն ու նշանակությունը հայ մշակույթի պահպանման և  տարածման գործում: Սաների մոտ դաստիարակել մեծ բեմերում ներկայանալու պատասխանատվություն: Սաները նախ ներկայացրեցին պարարվեստի հազարամյակների պատմությունը, այնուհետև... Read more
15/04/2021
Տոնին նվիրված վիտրաժային նկարչության խմբակը բաց դաս-ցուցահանդես անցկացրեց, որին հրավիրված էին սաների ծնողները, տատիկներն ու քույրերը։ Սաները տարբեր լեզուներով հնչեցրեցին մայրիկ բառը, որից հետո ասմունքեցին, երգեցին ու շնորհավորանքներ հղեցին մայրիկներին։ Ներկայացրեցին կվիլինգի պատմությունը, յուրաքանչյուր սան իր մայրիկի հետ պատրաստեց տոնական  բացիկ։Դասի ավարտին ծնողները դիտեցին սաների վիտրաժային նկարչության և կվիլինգի համատեղ աշխատանքները, ինչն այնուհետև ցուցադրվեց կենտրոնում։ Հարց ու... Read more
07/04/2021
«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ «Վարսավիրական արվեստի զարգացման պատմությունը» խորագրով բաց դասը նվիրված էր մայրության և գեղեցկության տոնին։ Կենտրոնի «Վարսավիրական արվեստ» խմբակի սաներն ու մանկավարժ Նինա Յայլոյանը ներկայացրեցին հետաքրքիր և համապարփակ տեղեկատվություն վարսավիրական արվեստի և գեղեցկության չափորոշիչների մասին: Ներկաները հարուստ տեղեկատվություն ստացան հնագույն ժամանակներից սկսած մինչև մեր օրերում ընդունված գեղեցիկի մասին իշխող պատկերացումների ու... Read more
02/04/2021
1967թվականից սկսած դանիացի մեծն հեքիաթասաց Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրը` ապրիլի 2-ը, ամբողջ աշխարհը նշում է որպես Մանկական գրքի միջազգային օր: Մանկական գրքի և անդերսենյան օրերին նվիրված միջոցառման շրջանակներում «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի գրադարանավար` Ս. Հակոբյանի նախաձեռնությամբ իրականացվեց «Գրչով գրավեց աշխարհը» խորագրով ծրագիրը: Միջոցառման նպատակն էր մանուկներին ծանոթացնել Անդերսենի կյանքին, գործունեությանը և թողած հարուստ ժառանգությանը, կարևորել հեքիաթի և մանկական գրականության դերը... Read more
29/03/2021
«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի բեմում ներկայացման պրեմիերա էր՝ թատրոնի միջազգային օրվան նվիրված։   Թատերական խմբակի սաները նախ ներկայացրեցին համաշխարհային թատրոնի զարգացման հազարամյակների պատմությունը, այնուհետև մասնահատուկ անդրադարձան հայկական թատերարվեստի փառահեղ ուղուն ու թատրոնի մեծերի կյանքին։ Գունեղ ու վառ կերպարներով՝ համեմված երաժտական ձևավորմամբ, դեռահասները մարմնավորեցին մեծն Թումանյանի գործերից՝ «Բարեկենդանն» ու «Կիկոսի մահը»։ Միջոցառումը առիթ... Read more
26/03/2021
«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ բաց դաս՝  «Անգլիական գրականության մեծերը» խորագրով, որին մասնակցում էին կենտրոնի անգլերենի և բարեկրթության ու խոսքի վարպետության խմբակների սաները։ Մասնակիցները ներկայացրեցին անգլիացի հայտնի գրողներ Օսկար Ուայլդի, Լյուիս Քերոլի, Ջոզեֆ Ռեդյարդ Քիպլինգի, Դանիել Դեֆոյի, Չարլզ Դիկկենսի կյանքի ու ստեղծագործության  մասին մանրամասներ՝ զուգահեռ սահիկաշարի ցուցադրությամբ։ Ներկաները դիտեցին նաև հատվածներ վերոնշյալ գրողների... Read more