You are here

««Ընտանիք»-ն անիվների վրա» Ղազանչիում է

««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային ծրագրի միջոցառումների շրջանակում «Ընտանիք» կենտրոնի մանկավարժներն ու շնորհալի սաները շարունակում են այցելությունները Շիրակի մարզի լեռնային և սահմանամերձ համայնքներ։ Հերթական այցը Շիրակի մարզի Ղազանչի գյուղում է։

Ղազանչեցի դեռահասների համար կենտրոնի կողմից կազմակերպվեցին ազգային արհեստի ու արվեստի մասնագիտական կողմնորոշման դասեր։ Դեռահասները սիրով մասնակցեցին պարապմունքներին, ցանկություն հայտնեցին իրենց համայնքներում նույնպես ունենալ արտադպրոցական ուսուցման հնարավորություն։

Ծրագրը նպաստում է ազգային արհեստների և արվեստի տարածմանն ու պահպանմանը, ուղղորդում դեռահասներին մասնագիտական կողմնորոշման հարցում, խթանում մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, բացահայտում շնորհալի դեռահասներին։

Համայնքային այցերը շարունակվում են։

12/10/2021