ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը՝ հետևելով «Արի´, պարի քոչարի» խորագրով նախագծի կոչին, մայիսի 25-ին ևս միացավ համահայկական ֆլեշմոբին: Կենտրոնի ժողովրդական պարերի և պարարվեստի խմբակների սաները համախմբվեցին հաղթական քոչարի պարելու գաղափարի շուրջ:
Համահայկական այս ֆլեշմոբի իրականացման մտահաղացումը պատկանում է Գլենոբլի «Հայկական մշակույթի տանը», որը նվիրված է հայոց երաժշտության և լեզվի երկու հսկաների՝ Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակին:
«Ընտանիք» կենտրոնի պարուսույցներն ու սաները Ֆլեշմոբի պայմանների համաձայն պարեցին Կարնո Քոչարին և Կոմիտասի «Շորոր»-ը՝ արտահայտելով հայի միասնականությունը, տոկունությունն ու անպարտելի ոգին:
Ս.Հակոբյան
31/05/2019