Մայիսի 30-ին ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երգարվեստի խմբակի սաները Հառիճի վանական համալիրում մասնակցեցին «Հոգևոր երգերի մարզային 6-րդ փառատոն»-ին՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի 150-ամյակին:
ՀՀ Շիրակի մարզպետարանի և Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախաձեռնությամբ կազմակերպված փառատոնին մասնակցում էին Երևանից հրավիրված, մարզի երաժշտական և արվեստի դպրոցների մանկական երգչախմբերը, հայ առաքելական եկեղեցու սարկավագները և երգեցիկ խմբերը, ինչպես նաև անհատ կատարողներ:
Միջոցառմանը ներկա էին մարզային իշխանությունը, կրթամշակութային հաստատությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:
Մասնակիցները եկեղեցու բակում ներկաների հետ միասին նախ սովորեցին և ապա կատարեցին 3 շարականներ՝ Կոմիտասի «Հայր մեր», «Սուրբ Աստված» և «Քրիոստոս ի մեջ մեր հայտնեցավ»: Միջոցառման 2-րդ մասում մասնակից խմբերը եկեղեցում ներկայացրին հոգևոր երգեր, մեղեդիներ, տաղեր և գանձեր: «Ընտանիք» կենտրոնի սաները ներկաներին մատուցեցին «Գովեա Երուսաղեմ Զտեր» և «Այսօր ցնծան» շարականները՝ արժանանալով բարձր գնահատանքի:
Միջոցառման ավարտին երգչախմբի ղեկավարները ստացան վկայագրեր:
Ա. Թանաշեան
05/06/2019