You are here

«Հայկական ազգային երաժշտական գանձարան» խորագրով համերգ-միջոցառում

Սեպտեմբերի 9-ին՝ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում  տեղի ունեցավ «Հայկական ազգային երաժշտական գանձարան» խորագրով համերգ միջոցառում։ Համերգի կատարողական ցանկում ընտրվել էին հայկական ավանդական երաժշտարվեստում հայտնի ստեղծագործողների գոհարները: Համերգային միջոցառմամբ  արժևորվեցին հայկական ազգային երաժշտարվեստի գոհաները, գնահատվեց հայկական ազգային երաժշտական գանձարանը, հնչեցին հայկական ռիթմերով համեմված պարերգեր և պարեղանակներ՝ դուդուկի և դհոլի ռիթմիկ ելևէջների նվագակցությամբ: Դհոլի խմբակի սաները ներկայացրին հայկական հարվածային գործիքի մասին տեղեկություններ, և այն առանձնահատկությունը, որ երկկողմանի թմբուկների դասին պատկանող գործիքը նվագակցում է գրեթե բոլոր երաժշտական գործիքների հետ։ Հայկական փողային նվագարանների շարքում առանձնահատուկ տեղ ունի դուդուկը: Նրա ջերմ, գեղեցիկ ձայների շնորհիվ դուդուկահարների երգացանկում մեծ տեղ են գրավում հատկապես քնարական մեղեդիները: Դուդուկն անսամբլային նվագարան է, և կենտրոնի դուդուկի խմբակի սաները լավագույնս ներկայացրին գործիքի կիրառության, 1900-ամյա պատմության մասին և, որ այն հասնում է մինչև արքայից արքա Տիգրան Մեծի ժամանակները: Թեև դուդուկ նվագում են Կովկասի շատ երկրներում, բայց նրա հայրենիքը Հայաստանն է:  Ազգային երգն ու պարը, դուդուկի հոգեզմայլ հնչյունները գերել ու կախարդել են ոչ միայն հայ ազգին, այլև օտարներին, որոնց միջոցով ծանոթացել են մեր մշակույթի մնայուն արժեքներին: Համերգը եզրափակվեց դուդուկի և դհոլի խմբակների սաների  համատեղ ելույթով: Միջոցառմանը ներկա էին նաև մանկավարժներ, ծնողներ, կենտրոնի տարբեր խմբակների սաներ։

 

09/09/2022