Ամանորին և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ երազանքները նոր շունչ են առնում՝ նոր թռիչք ու հևք տալիս մարդկանց սրտերին և հոգուն։
«Ընտանիք» կենտրոնում անցկացվեցին «Հրաշքն իմ հոգում» ամանորյա միջոցառումների շարք:
Կյանքի հավերժական պտույտի մեջ մարդկային կյանքն էլ մի ակնթարթ է՝ լեցուն բյուրավոր տենչերով, լավի ու գեղեցիկի անհագ սպասումով։ Հենց այս լուսավոր ակնկալիքներով ընթացավ «Հրաշքն իմ հոգում» գեղարվեստական միջոցառումը:
Սրտաբուխ մաղթանքներով, շնորհավորանքներով և գեղարվեստական ելույթներով համեմված հանդես եկան կենտրոնի երաժշտարվեստի խմբակների սաները: Հեքիաթ բեմադրությամբ սաները ոգևորեցին հանդիսատեսին, ներգրավելով միջոցառման մեջ:
Գեղարվեստական մասի ղեկավարը միջոցառման ավարտին մաղթեց սաներին ապրել համարձակ և կյանքի երազային բույրերով արբած՝ երազանքն իրականություն դարձնելու անհագ ցանկությունն էլ դարձնել ուղղորդող աստղ։