You are here

«Մազաբանություն՝ մազերի խնամք,բուժկանխարգելիչ ﬕջոցներ» խորագրով բազմաբովանդակ բաց դաս

Ի՞նչ է մազը, ժառանգականության ի՞նչ գործոնների հետ են կապված մազաթափությունն ու գլխամաշքի խնդիրները։ Այս ու կարևոր այլ թեմաների մասին կենտրոնի վարսավիրական արվեստի խմբակի սաները «Մազաբանություն՝ մազերի խնամք,բուժկանխարգելիչ ﬕջոցներ» խորագրով բազմաբովանդակ բաց դաս անցկացրեցին։
Բաց դասին սաները նախ տեսասահիկի միջոցով ներկայացրին օգտակար միջոցներն ու եղանակները, հիվանդությունների կանխարգելման ուղիները, որոնք նպաստում են վարսերը խնամելու և վնասակար ազդեցություններից պաշտպանելու: Այնուհետև սաները գործնականում ցույց տվեցին, թե ինչպե՞ս է պետք հարդարել մազերը, որոնք են տաք և սառը սանրվածքների օգտակար և վնասակար ազդեցությունները։ Ապագա վարսահարդարները հաճախորդների վարսերը հարդարելով, մանրամասն բացատրելով աշխատել և վերջնարդյունքում ստացան հետաքրքիր սանրվածքներ, հաճախորդների դեմքին և ճաշակին համապատասխան։ Բաց դասը նաև լավագույն առիթ է ներկայացնելու սաների ձեռք բերած գիտելիքները, դրանք գործնականում կիրառելու հմտությունները։ Խմբավար Նինա Յայլոյանը սաների հետ հարց ու պատասխանի միջոցով հանդիսատեսին ևս ներգրավվեց բաց դասի մեջ ստուգելու յուրացրածը, նաև թե որքանով սաների մոտ ստացվեց մատչելի մատուցել թեման վերջիններիս։

Բաց դասին ակտիվ մասնակցեցին ինչպես կենտրոնի տարբեր խմբակների սաներն, այնպես էլ ծնողները, վերջիններս կիսվեցին նաև տպավորություններով։
«Շատ ուրախ ենք, որ մեր սաներն այսքան գիտելիքներ են ձեռք բերել, այն նաև լավագույն մասնագետի պատիվն է, ընկեր Յայլոյանն իսկապես մեր երեխաների համար ոչինչ չի խնայել անելու, ամեն գիտելիք ու գաղտնիքներ փոխանցել է, ու մենք այսօր վստահ ենք մեր երեխաները կենտրոնից դուրս կգան հարուստ գիտելիքների պաշարով»,-իրենց խոսքում ասել են ծնողները։

Սաների պատրաստվածության մասին իրենց կարծիքն հայտնեցին նաև կենտրոնի մանկավարժները, շեշտելով, որ բաց դասի միջոցով կարևորվեց ինչպես մասնագիտության արդիականությունն, այնպես էլ սաների մոտ ամրապնդվեց նոր գիտելիքները։
 

01/03/2023