Համակարգչային ուսուցման և Վեբ ծրագրավորման խմբակների սաները ներկայացրին, թե ի՞նչ խնդիրներ է հաղթահարում այսօր ՏՏ ոլորտը, որո՞նք են տեխնոլոգիական ոլորտում գործակցության ընդլայնման հեռանկարներն ու թե, որքանո՞վ կարող է ոլորտի զարգացումը նպաստել երկրի տնտեսական ցուցիչների աճին:
Սաները առցանց բիզնես հարթակի ստեղծման գործնական աշխատանքները ներկայացրին, խոսեցին գործիքների արդյունավետ ու ակնթարթորեն գործարկելու հնարավորություններից: Տեսասահիկի միջոցով ցուցադրեցին գրաֆիկական խմբագրիչներով մշակած նկարներ, տեղեկագրեր, գովազդային պաստառներ, գրաֆիկական կոմպոզիցիաներ։
Բաց դասն ամփոփվեց մասնագիտական գիտելիքների փոխանակմամբ և կարծիքների արտահայտմամբ: Դասի արդյունքում ամրապնդվեց սաների համակարգչային գիտելիքները, որոնք հմտորեն կիրառեցին ծրագրային նոր գաղափարներում: