You are here

Ռադիոէլեկտրոնիկա

Ծրագիրը նախատեսված է 12-ից մինչև 18 տարեկան դեռահասների համար:
Ուսուցման տևողությունը՝ 3 տարի: 
Խմբակում սովորողների թիվը՝ 8-12 սան:
Պարապմունքների անցկացման ձևը՝ խմբային և անհատական:
Պարապմունքների տևողությունը `
1 դասաժամի տևողությունը 45 րոպե, շաբաթական՝  6-8 դասաժամ:
 
Ուսումնական գործընթացն իրականացվում է տեսական և գործնական պարապմունքների զուգորդման միջոցով:
Խմբասենյակը հագեցած է ուսումնառությանն անհրաժեշտ սարքերով, գործիքներով և ուսումնական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ այլ պարագաներով:
Ռադիոէլեկտրոնիկայի խմբակում սաները սովորում են աշխատանքին համապատասխան նախապատրաստել սարքավորումները, գործիքները և նյութերը, օգտվել գծագրերից և պայմանական նշաններից, հավաքել, կարդալ և մշակել տարբեր տիպի սխեմաներ, բացահայտել սարքավորումների անսարքությունների և թերությունների պատճառները. պահպանելով սահմանված տեխնոլոգիան՝ փոխել ռադիոէլեմենտները և հանգույցները, ստուգել և փորձարկել վերանորոգված սարքավորումների աշխատանքը,  տեղադրել ալեհավաքներ և կարգավորել դրանց աշխատանքը, ապահովել համատեղ աշխատող սարքերի աշխատանքի համադրելիությունը, կարգավորել սարքավորումների աշխատանքի օպտիմալ ռեժիմները, պահպանել անվտանգության կանոնները:
Սաները սովորում են կատարել շարժիչների ընթացիկ սպասարկման աշխատանքներ՝ մաքրում, ածուխների փոխում, առանցքակալների վիճակի ստուգում և յուղում:
 Ծանոթանում են ռադիոկապի հիմունքներին, կարողանում են ինքնուրույն ստեղծագործել և հավաքել ռադիոսարքեր:
Սաների աշխատանքները ցուցադրվում են կենտրոնի ցուցասրահում, լավագույն աշխատանքները ներկայացվում են  հանրապետական փառատոններին և մրցույթներին:
 
 
Ուսուցման արդյունքը.
 
Գծագրերից և պայմանական նշաններից ճիշտ օգտվելու կարողության ձեռքբերում:
Անսարքությունների բացահայտում  և վերացում:
Ռադիոէլեկտրոնային սարքավորումների վերանորոգում և սպասարկում:
Ռադիոէլեկտրոնային սարքավորումների հետ աշխատելու հմտությունների ձևավորում:
Մասնագիտական ճիշտ կողմնորոշման ձեռքբերում:
Առօրյայի նպատակահարմար և արդյունավետ կազմակերպում: