You are here

Գեղարվեստական ելույթներ, ասմունքի, հայրենսաիրական երգ ու պարի երեկո

 «Հայրենասիրությունը՝ հզոր հայրենիքի երաշխիք» խորագրով պատանեկան ամառային դպրոցում «Սերը դեպի հայրենիքը քաղաքակիրթ մարդու առաջին արժանիքն է» խորագրով գեղարվեստական միջոցառմանը սաները խոսեցին հայրենասիրությունից, հայրենիքին ծառայելու սրբազան պարտքի ու նժդեհյան գաղափարախոսությունների մասին: Ասմունքի, ընթերցումների երեկոներն համեմված էին միայն հայրենասիրական բանաստեղծությունների կատարումներով: Սաները ասմունքեցին, ընթերցեցին ինչպես անվանի բանաստեղծների հայրենիքին ձոնած ստեղծագործություններ, այնպես էլ սեփական գրչի գործերը կատարեցին ՝ դուդուկի և ֆլեյտայի նվագակցությամբ:

04/07/2022