You are here

Մասնակցություն «Շիրակ» ժողովրդական պարի անսամբլի հիմնադրման 75 ամյակին

ՀՀ վաստակավոր արտիստ Աղասի Շաբոյանի անվան՝ «Շիրակ» ժողովրդական պարի անսամբլի հիմնադրման 75 ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին ելույթ ունեցան՝ Աղասի Շաբոյանի և շաբոյանական դպրոցի պարողները, նրանց ղեկավարած պարային համույթները։ Մեծ հարգանքով և հանդիսավորությամբ ելույթ ունեցավ նաև ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի պարային համույթը, որի գեղարվեստական ղեկավար և պարուսույց՝ Մուրադ Թորոսյանը նույնպես մեծ վարպետի դպրոցում է պարային ուղին կերտել: Վարպետության դպրոցի մեծ ժառանգորդն այսօր սերունդներ է կրթում «Ընտանիք» կենտրոնի մշակութային հարկի տակ՝ սաների մեջ սերմանելով սեր և հարգանք անվանի վարպետների թողած ժառանգության նկատմամբ:

11/12/2024