You are here

Նորություններ

01/07/2024
Համակարգչային ուսուցման և Վեբ ծրագրավորման խմբակների սաները ներկայացրին, թե ի՞նչ խնդիրներ է հաղթահարում այսօր ՏՏ ոլորտը, որո՞նք են տեխնոլոգիական ոլորտում գործակցության ընդլայնման հեռանկարներն ու թե, որքանո՞վ կարող է ոլորտի զարգացումը նպաստել երկրի տնտեսական ցուցիչների աճին: Սաները առցանց բիզնես հարթակի ստեղծման գործնական աշխատանքները ներկայացրին, խոսեցին գործիքների արդյունավետ ու ակնթարթորեն գործարկելու հնարավորություններից: Տեսասահիկի միջոցով ցուցադրեցին գրաֆիկական խմբագրիչներով մշակած... Կարդալ ավելին
28/06/2024
«Պարը մի ամբողջ աշխարհ է, որը պետք է ապրես գիտակցված, այլ ոչ թե ստիպված».                                                                                                                        ... Կարդալ ավելին
27/06/2024
Բրիտանական ազգային տոներն ու ավանդույթները մեկ հարթակում. անգլերենի խմբակի սաները ներկայացրին դրանց առանձնահատկությունները՝ որպես անգլիական մշակույթի կարևորագույն արժեքներ և այն համեմատեցին հայկական մշակույթի հետ: Բաց դասին ներկա էին հյուրեր հանրակրթական դպրոցներից՝ անգլերենի լեզվի մանկավարժներ, կենտրոնի տնօրենությունն ու ծնողներ: Բաց դասը նպատակ ուներ ճանաչել Անգլիան՝որպես ավանդույթների պահպանողական երկիր, նպաստել սաների անգլերենի բանավոր խոսքի զարգացմանը, բառապաշարի հարստացմանը, խթանել... Կարդալ ավելին
25/06/2024
Հաշվետու ցուցահանդեսին ցուցադրվեցին խմբակի տարբեր տարիքային խմբերի սաների աշխատանքները: Ցուցահանդեսին ներկա էին ծնողներ, հյուրեր, ովքեր իրենց գոհունակությունն հայտնեցին խմբավարների նվիրյալ աշխատանքի և սաների ձեռք բերած հմտություններին մասին: Ուսումնական տարվա ընթացքում սաների 70%-ը ցուցաբերել են լավ գիտելիքներ և կարողություններ, իսկ 30% -ը միջին: Ուսումնական ծրագիրը նպաստել է սաների մասնագիտական գիտելիքների ամրապնդմանը: Խմբավար՝   Ա.  Մանուկյան
25/06/2024
«Ընտանիք» կենտրոնում տեղի ունեցավ «Երգիծանքի գույները արվեստաբանի ներկապնակում» խորագրով ցուցահանդես-միջոցառում, նվիրված գյումրեցի հայտնի երգիծաբան, նկարիչ և դհոլահար Սերյոժա Կարապետյանի (Կուժիկի) հիշատակին: Ցուցահանդես-միջոցառմանը մասնակցում էին գեղանկարչության, բատիկայի, պարարվեստի, թատերական արվեստի, դհոլի և դուդուկի խմբակների սաները։ Ցուցահանդես-միջոցառումը բացվեց դհոլի խմբակի սաների խրոխտ կատարումով, այն հարգանքի տուրք էր՝ ժամանակի լավագույն դհոլահարի Սերյոժյա Կարապետյանի հիշատակին... Կարդալ ավելին
20/06/2024
Արևային էներգիայի մոդելավորման սաները ներկայացրին արևային էներգետիկ կայանների կիրառվող հնարավոր բոլոր ոլորտներում արդյունավետությունն ու առավելությունները, ու թե ինչպես է հնարավոր ուրվագծել տնտեսության զարգացման հեռանկարներ, խոսեցին աշխատանքային գործիքների, արևային էներգետիկ համակարգերի անաղմուկ աշխատանքի և բնությունը չաղտոտելու մասին: Տարվա ընթացքում կենտրոնի սաները ցուցաբերել են բարձր առաջադիմություն, ակտիվ մասնակցություն են ունեցել բաց դասերին, միջոցառումներին, սեմինարներին և էներգետիկ... Կարդալ ավելին
20/06/2024
«Ընտանիք» կենտրոնի ռուսաց լեզվի խմբակի սաները Ռուսաստանի օրվան նվիրված միջոցառումը սկսեցին ռուս-հայկական բարեկամական կապի կարևոր իրադարձություններն ու առաքելությունը ներկայացնելով տեսասահիկի միջոցով: Այնուհետև հյուրերը դիտեցին սաների պատրաստած «Մշակութային քաղաքների դիմանկարը» վերնագրով ֆիլմը, որից հետո անցկացվեց՝ մշակութային երկխոսություն՝ երկու երկրների պատմության, ազգային ժառանգության, սովորույթների և լեզվական առանձնահատկությունների մասին: Միջոցառմանը ներկա էին հյուրեր Գյումրիում «Ռուսական... Կարդալ ավելին
19/06/2024
2023-2024 ուսումնական տարին ամփոփվեց հունիսի 19-ին: Սաները ներկայացրին ինչպես գրագետ աշխատել  HTML, CSS, JavaScript, PHP, MySQL ծրագրավորման լեզուներով, և նախագծել էին Web կայք, որից հեշտությամբ օգտվելու համար տվել էին հարմար լուծումներ ինֆորմացիան փնտրելու, ներբեռնելու, պատուհաններից արդյունավետ օգտվելու համար: Մշակել էին կայքը գեղարվեստական լուծումներով, ձևավորել՝ կիրառելով համապատասխան համակարգչային գրաֆիկական փաթեթներ, նախագծած էսքիզների հիման վրա մշակել էին հիմնական և տիպային էջերի և... Կարդալ ավելին
19/06/2024
3D մոդելավորման 3 խմբակների սաները ուսումնական տարվա գիտելիքների ստուգմանը  ցուցադրեցին  գովազդի, ճարտարապետության, ոսկերչության, ֆիլմերի, վիդեոխաղերի և արտադրական դիզայնի ոլորտներում վիզուալ էֆեկտների ստեղծած մոդելները: Վերջիններս ներկայացրին 3D մոդելավորման հիմունքները` ինչպես ստեղծել կոշտ մակերեսով իրեր օգտագործելով բազմանկյուններ, եզրեր և գագաթներ: Ստուգատեսն անցկացվեց  3 մակարդակով.   Առաջին մակարդակում սաները ներկայացրին համակարգչային անիմացիայի, թվային... Կարդալ ավելին
19/06/2024
2023-2024 ուսումնական տարին ամփոփվեց հունիսի 19-ին սաները տեսասահիկի միջոցով ցուցադրեցին գրաֆիկական խմբագրիչներով մշակած  նկարներ, տեղեկագրեր, գովազդային պաստառներ, կոմպոզիցիաներ։ Բաց դասն ամփոփվեց մասնագիտական գիտելիքների փոխանակմամբ և կարծիքների արտահայտմամբ: Դասի արդյունքում ամրապնդվեց սաների համակարգչային գիտելիքները, որոնք հմտորեն կիրառեցին ծրագրային նոր գաղափարներում: Ուսումնական տարվա ընթացքում սաների 70%-ը ցուցաբերել են լավ գիտելիքներ և կարողություններ, իսկ 30% -ը միջին:... Կարդալ ավելին