You are here

Նորություններ

19/03/2019
    Ճապոնիայում անցկացված Կանագավայի 20-րդ բիեննալեի ‹‹Մանկական համաշխարհային նկարչական ցուցահանդես››-ում ՀՀ կրթության և գիտության նախարարության ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի գեղանկարչության խմբակի սաներ, բնատուր նկարչական տաղանդով օժտված 10-ամյա Հովսեփ Տոլբակյանը և 14-ամյա Աննա Մկրտչյանն արժանացել են ‹‹Կանագավա›› մրցանակի:    Աշխատանքները Կանագավա նահանգ են  ուղարկվել դեռևս 2018 թվականի հոկտեմբեր ամսին: Սաների համար հեղինակավոր այս... Կարդալ ավելին
04/03/2019
  Դու քաղցր ես հող իմ հայրենի,Չկա քեզնից քաղցր անուն,Բայց վտանգի ահեղ ժամին,Երբ սպառնում է թշնամին,Դու ավելի ես քաղցրանում:ՆաիրիԶարյան ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում փետրվարի 26-ից 28-ը կազմակերպվեցին Վարդանանց սուրբ նահատակների հիշատակության տոնին նվիրված «Կյանք իմացեալ անմահություն է» խորագրով միջոցառումներ:Ծրագրի նպատակն էր ներկայացնել տոնի խորհուրդը, նպաստել դեռահասների շրջանում հայրենասիրական գաղափարների ամրապնդմանը... Կարդալ ավելին
04/03/2019
 ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում «Կախարդական գրչի վարպետը» խորագրով միջոցառումների շրջանակում մարտի 1-ին անցկացվեց Հ.Թումանյանի հեքիաթների հիման վրա նկարահանված մուլտֆիլմերի դիտումներ:Կենտրոնի մինչև 12 տարեկան սաները ակնդրեցին «Ձախորդ Փանոսը», «Չարի վերջը» և «Քաջ Նազարը» մուլտերը: Յուրաքանչյուր մուլտֆիլմի դիտումից հետո հարցադրումների միջոցով սաների հետ քննարկվեց հեքիաթի դաստիարակչական նշանակությունը:           ... Կարդալ ավելին
21/02/2019
Փետրվարի 19-ը մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Հայաստանում այդ օրը` ի պատիվ մեծ լոռեցու, նշվում է որպես Գիրք նվիրելու օր: ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում օրվա խորհրդին համահունչ կազմակերպվեց գրքահավաք և կլոր սեղան-քննարկում, որով և մեկնարկվեց «Կախարդական գրչի վարպետը» խորագրով միջոցառումների շարքը` նվիրված բանաստեղծի հոբելյանական 150-ամյակին: Միջոցառումը նպատակային էր՝ բանաստեղծի անցած ուղին վերաարժևորելու, ավանդած գրական ու մշակութային... Կարդալ ավելին
24/01/2019
Հունվարի 20-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի դուդուկի խմբակի սաները և ազգագրական երգ ու պարի խմբակի ղեկավար Կարեն Աթոյանը մասնակցեցին Շիրակի պետական համալսարանում կազմակերպված «Զարթնի՛ր Մասիս, հայն է գալիս» խորագրով միջոցառմանը՝ նվիրված Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի /ԱՍԱԼԱ/ հիմնադրման 44 ամյակին: Միջոցառման նպատակն էր ներկաներին ծանոթացնել ԱՍԱԼԱ-ի կազմավորման նպատակին, ճանաչելի դարձնել կյանքը հանուն ազատ հայրենիքի և արդարության զոհած բոլոր մարտիկներին,... Կարդալ ավելին
27/12/2018
Կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում դեկտեմբերի 24-ից 26-ը անցկացվեցին Ամանորին և Սուրբ ծննդյան  տոներին նվիրված միջոցառումներ: Տոնական մթնոլորտն ու ամանորյա տրամադրությունը  համախմբել էր կենտրոնի սաներին,  հարակից կրթական հաստատությունների փոքրիկներին, ծնողներին և մանկավարժներին: Նախատոնական միջոցառումները մեկնարկվեցին «Հեքիաթային ամանորյա հանդես» խորագրով բեմականացմամբ: Մասնակիցները հայտնվել էին հեքիաթային աշխարհում,... Կարդալ ավելին
25/12/2018
Դեկտեմբերի 21-ին ԿԳՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի երգարվեստի խմբակի սաների մասնակցությամբ տեղի ունեցավ  «Սգախարույկ» խորագրով  հուշ-ցերեկույթ՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին: Միջոցառմանը ներկա էին «Ընտանիք» կենտրոնի տնօրինությունը, մանկավարժները և ծնողներ:Ցերեկույթը  սկսվեց երգարվեստի խմբակի սաների Մոցարտի հանրաճանաչ «La Crimosa» ստեղծագործության կատարմամբ՝ թավջութակի և դաշնամուրի հրավիրյալ անհատ կատարողների նվագակցությամբ:Միջոցառման ընթացքում հնչեցին Կոմիտասի «Գարուն... Կարդալ ավելին
24/12/2018
Դեկտեմբերի 20-ին «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրում անցկացվեց «ՏՏ-ի դերը գիտության և տնտեսության զարգացման գործում» խորագրով բաց դաս՝ համակարգչային ուսուցման խմբակի սաների մասնակցությամբ: Դասի նպատակն էր հարստացնել սաների իմացական մակարդակը լրացուցիչ  գիտելիքներով, ձևավորել հետազոտական աշխատանքներ կատարելու ունակություններ, զարգացնել տեղեկատվությունը նպատակային մշակելու և ներկայացնելու կարողություն: Սաները պատմական էքսկուրս կատարեցին տեղեկատվական տեխնոլոգիաների... Կարդալ ավելին
24/12/2018
Դեկտեմբերի 19–ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի «Մեսրոպյան այբուբեն» ընթերցասրահում տեղի ունեցավ «Քանի լեզու գիտես այնքան մարդ ես» խորագրով բաց դաս-միջոցառում: Բաց դասի նպատակն էր նպաստել անգլերեն բանավոր խոսքի զարգացմանը, խթանել լեզուների նկատմամբ հետաքրքրությունը:Միջոցառումը սկսվեց պարարվեստի խմբակի սանի ելույթով: Կարևորելով լեզուների իմացությունը ճանաչողական կարողությունների զարգացման գործում, անգլերենի խմբակի սաները ներկայացրեցին օտար լեզուների և մայրենիի... Կարդալ ավելին
14/12/2018
  ««Նարեկը» հայ մարդուն 1000 տարով պահեց քրիստոնյա, Հովհաննես Շիրազի «Հայոց Դանթեականը» հայ մարդուն 1000 տարով կպահի հայ»: Ավ. Իսահակյան Նեյեմբերի 29-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի «Մեսրոպյան այբուբեն» ընթերցասրահում տեղի ունեցավ «Շիրակի համն ու հոտը» խորագրով գրական ցերեկույթ՝ նվիրված Գյումրի քաղաքի վերածննդին:Միջոցառման նպատակն էր գնահատել Շիրակ աշխարհում ծնունդ առած  հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազին և արժևորել նրա թողած գրական... Կարդալ ավելին