You are here

Նորություններ

 ԿԳՆ Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի նախաձեռնությամբ հունիսի 5-ին Շիրակի մարզի սահմանամերձ Երազգավորս համայնքում անցկացվեց «Մշակույթն առանց սահմանների» մարզային փառատոն: Փառատոնի նպատակն էր՝ ամրապնդել կապը Շիրակի մարզի համայնքների միջև, նպաստել մշակութային կյանքի աշխուժացմանը, վեր հանել և ծանոթանալ համայնքներին բնորոշ առանձնահատկություններին, ավանդազրույցներին, սովորույթներին, ազգային արժեք ներկայացնող խորհրդանշական իրերին:Նախկին Բագրատունյաց մայրաքաղաքն իր... Կարդալ ավելին
   2013թ.-ի նոյեմբերի 24-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում անցկացվեց <Վանաձոր-2 2013 պարի բարեկամական փառատոն»: Փառատոնը կազմակերպվել էր երկու քույր քաղաքների՝ Վանաձորի և Գյումրու քաղաքապետարանների նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով զարգացնել համագործակցությունը մարզերի միջև: Փառատոնին մասնակցում էին Լոռու, Շիրակի, Աշտարակի, Արագածոտնի մարզերի և Երևան քաղաքի լավագույն պարային խմբերը, այդ թվում Գյումրու «Ընտանիք» կենտրոնի պարային համույթը: «... Կարդալ ավելին
Օգոստոսի 25-ից ՀՀ ԿԳՆ Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը մեկնարկեց Շիրակի մարզի գյուղական համայնքների մանկավարժների և դեռահասների համար ««Ընտանիքն» անիվների վրա» խորագրով կրթական ծրագիրը:Ծրագրի նպատակն էր կարևորել արտադպրոցական կրթության դերը, Շիրակի մարզի գյուղական համայնքների ազգային արհեստի և արվեստի ոլորտի մանկավարժների համար իրականացնել վերապատրաստման դասընթացներ, նպաստել գյուղաբնակ դեռահասների մասնագիտական կողմնորոշմանը և կարողությունների զարգացմանը, կազմակերպել... Կարդալ ավելին
Այն ժողովուրդը, որը չի ուզում մեռնել, երբեք չի մեռնի… Անատոլ ՖրանսՄայիսի  30-ին Գյումրու  ‹‹Ընտանիք››  ՄՊՍ կենտրոնում տեղի ունեցավ  ապրիլ ամսին մեկնարկած  Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված ‹‹Պատմության լուռ վկաները» ծրագրի ամփոփումը:Միջոցառմանը ներկա էին Շիրակի մարզի ազգային փոքրամասնությունների և գյուղական  համայնքների ղեկավարներ, դպրոցի տնօրեններ, քաղաքապետարանի և մարզպետարանի աշխատակազմի, Շիրակի մարզի գրողների միության անդամներ, մշակույթի... Կարդալ ավելին
  Փետրվարի 7-ը յուրօրինակ տոն էր քաղաքի համար. Գյումրու Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում անցկացվում էր ավանդական դարձած ‹‹Գյումրու ձմեռ›› տոնակատարությունը, որն այս տարի միախառնվել էր Բուն Բարեկենդան եկեղեցական տոնին:Միջոցառումն իր շուրջն էր համախմբել քաղաքի բարձրաստիճան պաշտոնյաների, հոգևոր այրերի, կրթական, մշակութային, հասարակական և երիտասարդական կազմակերպություններին: Յուրաքանչյուր հաստատություն յուրովի էր ներկայացել իր տաղավարով և գեղարվեստական համարներով:Գյումրու ‹‹Ընտանիք... Կարդալ ավելին
Հայրենիք մի սպասեք օտարից և ճակատագրից,եթե դա ձեր արյունով պաշտպանելու չափ հայրենասեր չեք:Գ.Նժդեհ  Ապրիլի 25-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կետրոնում տեղի ունեցավ ‹‹Ապրում էր մի հին, մի հաշտ ժողովուրդ…›› խորագրով միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին: Միջոցառումը նպատակ ուներ Կոմիտասի կերպարի միջոցով ներկայացնել Եղեռի ողջ ողբերգությունը, բարձրացնել ազգային արժանապատվության ու հայրենասիրության ոգին,... Կարդալ ավելին
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում նոյեմբերի 16-ին ամփոփվեց հունիս ամսից մեկնարկած ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթական ծրագիրը:Ծրագրի նպատակն էր` կարևորել արտադպրոցական կրթության դերը, նպաստել համայնքներում դրա զարգացմանը, դեռահասների մասնագիտական կողմնորոշմանը, կարողությունների բացահայտմանը, ազգային արհեստի և արվեստի բնագավառներում ստեղծվող մշակութային արժեքների տարածմանն ու պահպանմանը, ամրապնդել ՀՀ համայնքների և Ջավախքի արտադպրոցական... Կարդալ ավելին
Մայիսի 28-ից հունիսի 2-ը «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ: Միջոցառումները նվիրված էին մայիսյան հերոսամարտերին, Հայաստանի առաջին հանրապետության հռչակմանը, Ընտանիքի օրվան և երեխաների պաշտպանությանը: Միջոցառումների նպատակն էր բարձրացնել սաների ազգային ոգին, նպաստել ռազմահայրենասիրական դաստիարակությանը, կարևորել ընտանիքի դերը, միաժամանակ ցուցադրել կենտրոնի սաների հմտություններն ու կարողությունները: Միջոցառումներին հրավիրված էին նաև պատերազմի... Կարդալ ավելին
Ապրիլի 20-ին Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները` տնօրեն Արթուր Մինասյանի գլխավորությամբ, երկօրյա ուղևորություն էին կազմակերպել դեպի Ջավախք: Այցի նպատակը քրիստոնեական մեծագույն տոնի`«Սուրբ Զատիկի» խորհրդին հաղորդակցվելն էր` բարեկամական անքակտելի կապերով միահյուսված վիրահայության հետ միասին: Շիրակցիների և վիրահայերի բարեկամությունը խորը, բեղմնավոր արմատներ ունի` նրանք գրկախառնված են բյուրավոր սրտերով, կապված են տրոփյուն ու սիրակեզ երակներով, որոնցից սնվելու ու... Կարդալ ավելին
 2015 թ. փետրվարի 28-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Մոնտեբելո քաղաքում տեղի ունեցավ <Կամավորները դեպի Հայաստան> միջոցառումը, որը կազմակերպվել էր Մոնտեբելոյի <Հայկական մշակույթի հիմնադրամ>-ի ջանքերով:Միջոցառման նպատակն էր՝ խթանել կամավորական աշխատանքները Հայաստանում, Արցախում, Ջավախքում և ամրապնդել կապերը սփյուռքի և հայրենիքի միջև:Միջոցառմանը հրավիրված էին ուսանողներ ԱՄՆ-ի հայկական ավագ դպրոցներից, երիտասարդական կազմակերպություններից, <Հայ ուսանողների միություն>-ից:Դահլիճը... Կարդալ ավելին