You are here
Նորություններ
Կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը, համագործակցելով Շիրակի մարզի Անի համայնքի հետ, մայիսի 26-ին Սառնաղբյուր համայնքի 1918թ. մայիսյան հաղթանակին նվիրված հուշակոթողի տարածքում կազմակերպել էր մարզային միջոցառում՝ Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի կապակցությամբ: Ի նշան քաջ շիրակցիների մղած գոյամարտի, Գյումրու կայազորի 55035 զորամասի, Շիրակի մարզի տարբեր պարային համույթների, մրցանակակիր երգիչների, նաև Արցախի... Կարդալ ավելին
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի դահլիճում մայիսի 22-ին անցկացվեց «Պարարվեստի գյումրեցի երախտավորը» խորագրով միջոցառում՝ նվիրված պարարվեստի վարպետ Աղասի Շաբոյանին:Միջոցառումը սկսվեց պարարվեստի նվիրյալի կյանքի և գործունեության ներկայացմամբ, ցուցադրվեց տեսանյութ վարպետի բեմական արվեստի և հայկական պարարվեստի զարգացման մասին: Պարարվեստի խմբակի սաները հանդես եկան Գյումրուն բնորոշ երգերով ու պարերով, դուդուկի հաճելի ու հուզիչ երգերի կատարումներով... Կարդալ ավելին
Մայիսի 16-ին ԿԳն «Ընտանիք» կենտրոնում Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում անցկացվեց «20-րդ դարի Ավարայր» խորագրով ինտելեկտուալ մրցույթ: Միջոցառմանը մասնակցում էին Գյումրու թվով ինը կրթամշակութային հաստատությունների թիմեր՝ խորհրդանշական անվանումներով: Մրցույթի նպատակն էր գնահատել Մայիսյան հերոսամարտերը՝ որպես հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջ, մասնակիցներին համախմբել միասնական գաղափարի շուրջ, բարձրացնել նրանց... Կարդալ ավելին
Մայիսի 8-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում երգարվեստի խմբակի սաների և խմբավարի նախաձեռնությամբ անցկացվեց «Հավատքի պատերազմը» խորագրով երաժշտական ներկայացում՝ նվիրված Սրբոց Վարդանանց տոնին և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին: Ցերեկույթին ներկա էին ՀՀ «Մարտական խաչ» շքանշանի ասպետ Գարեգին Ջամբազյանը, պատմաբան Վահագն Հովհաննիսյանը, կենտրոնի տնօրինությունը, մանկանարժներ, ծնողներ և սաներ։ Միջոցառման մասնակիցներն, առաջնորդվելով ‹‹վասն հավատո, վասն հայրենյաց››... Կարդալ ավելին
Մայիսի 13-ին Գյումրու քաղաքապետարանի Արամ Սարգսյանի անվան համալիր մարզադպրոցում անցկացվեց Կյոկուշինկայ կարատեի հիմնադիր Մ. Օյամային նվիրված 4-րդ միջազգային կարգի բաց առաջնություն՝ «Օյամայի գավաթ»: Առաջնությանը մասնակցում էին 100 մարզիկ Ռուսաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից: ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մարտական արվեստի խմբակի սաները ևս ունեցան իրենց մասնակցությունը: ... Կարդալ ավելին
Մայիսի 11-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեական ստեղծագործության կենտրոնում գորգագործության, կարպետագործության և ասեղնագործության խմբակների սաները ներկայացրին «Ծաղկի տոն» խորագրով գեղարվեստական միջոցառումը:Նպատակն էր սերմանել հոգատար վերաբերմունք մայր բնության հանդեպ, արժևորել մարդու և բնության անքակտելի կապը, զարգացնել գեղեցիկը զգալու և գնահատելու կարողություններ:Միջոցառման ընթացքում սաները հանդիսատեսին ներկայացրին ծաղիկների մասին... Կարդալ ավելին
Մայիսի 10-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ «Ձոն մայրերին» խորագրով համերգ՝ կենտրոնի նորաստեղծ փողային գործիքների ուսուցման խմբակի սաների մասնակցությամբ: Միջոցառման նպատակն էր ներկայացնել սաների գիտելիքներն ու կատարողական կարողությունները, նրանց մոտ ձևավորել բեմական կուլտուրա և ելույթ ունենալու փորձառություն:Համերգը ևս մեկ առիթ էր նշելու մայիսյան փառահեղ հաղթանակները, որոնք բեկումնային եղան հայ ժողովրդի համար:Երգացանկում ընդգրկված էին հայազգի հայտնի... Կարդալ ավելին
«Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ՝ բարքն ու քաղաքակրթության աստիճանը»: ԿոմիտասՄայիսի 3-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անցկացվեց «Հոգու և մարմնի ներդաշնակություն» խորագրով... Կարդալ ավելին
Մայիսի 2-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անգլերենի խմբակի սաները ներկայացրին բաց դաս՝«Բարի գալուստ, Լոնդո՛ն» խորագրով։Դասը սկսվեց Մեծ Բրիտանիայի օրհներգով, երկրի հիմնական խորհրդանիշերի մասին պատմող սահիկահանդեսի ցուցադրությամբ։Դասը կառուցված էր խմբակային մեթոդով։ Յուրաքանչյուր խումբ նախապես ընտրել էր անվանում, ներկայացվող թեման և պատրաստել դրանց համապատասխան ցուցապաստառ։ Խմբերը համառոտ տեղեկություններ հաղորդեցին Լոնդոնի հիմնադրման... Կարդալ ավելին
Ապրիլի 26-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում ամփոփվեց ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթական ծրագիրը: Ընդլայնելով իր գործունեության շրջանակները՝ Արմավիրի և Շիրակի մարզերի գյուղական համայնքներից, Ջավախքի կրթամշակութային հաստատություններից զատ, այս տարի ծրագրում ընդգրկվեցին նաև Լոռու մարզի համայնքները: Ծրագրի նպատակն էր դեռահասներին ուղղորդել մասնագիտական կողմնորոշման հարցում, օգնել բացահայտելու սեփական ներուժն արհեստի և արվեստի ոլորտում, կարևորել արտադպրոցական... Կարդալ ավելին