You are here
Նորություններ
Գյումրու Տիգրան Պետրոսյանի անվան «Շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ում անցկացվեց գարնանային որակավորման մրցաշար՝ սկսնակ, չորրորդ և երրորդ կարգայինների համար: Մրցաշարին մասնակցում էին նաև ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի շախմատի խմբակների թվով 14 սան:Մրցույթի նպատակն էր զարգացնել մասնակիցների շախմատային և մարզական ունակությունները, հնարավորություն ընձեռել մարզական որակավորման բարձրացմանը։Անցկացվեց երկու մրցաշար. «Առավոտյան մրցաշար»՝ սկսնակ և III կարգային շախմատիստ-... Կարդալ ավելին
Մարտի 30-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անցկացվեց «Գարնան զարթոնք» խորագրով միջոցառում` հագուստի մոդելավորման խմբակի սաների մասնակցությամբ: Միջոցառման նպատակն էր սաներին հաղորդել գարնանային տրամադրություն, նրանց մոդելավորած հագուստների միջոցով զարգացնել ստեղծագործական միտքը, ձևավորել բեմական կեցվածք :Ցերեկույթի մասնակիցները բնության զարթոնքն ազդարարող բանաստեղծությունների, պարային բեմադրությունների միջոցով ներկաներին հաղորդեցին գարնանային թարմություն,... Կարդալ ավելին
ԿԳՆ ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնն ապրիլի 1-ին իր ակտիվ մասնակցությունն ունեցավ Գյումրու Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ գտնվող «Խաչքարերի» պուրակում անցկացված քաղաքային տոնախմբությանը: Գյումրու քաղաքապետարանի կողմից կազմակերպված Սուրբ Զատկին և հումորի օրվան նվիրված ցուցահանդես-միջոցառմանը մասնակցում էին մարզային և քաղաքային իշխանությունների, Շիրակի մարզի կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պարային և թատերական խմբեր: ... Կարդալ ավելին
Մարտի 26-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում մեկնարկվեց ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթական ծրագրի առաջին փուլը: Շիրակի մարզի բարձրադիր և սահմանամերձ համայնքների /Աղին, Աշոցք, Բագրավան, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Ձորակապ, Հայկաձոր, Ջրափի, Մարալիկ/ և Ջավախքի կրթամշակութային կենտրոնների թվով 18 մանկավարժ մասնակցեցին արտադպրոցական կրթության կազմակերպման, ծրագրերի մշակման և իրականացման հմտությունների վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին:... Կարդալ ավելին
Մարտի 20-ին Երևանի Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երգարվեստի խմբակի սաները մասնակցեցին Կատարողական Արվեստի Համաշխարհային Ասոցիացիայի կողմից կազմակերպված Երիտասարդ երաժիշտ կատարողների 3-րդ հանրապետական Սայաթ-Նովայի անվան մրցույթ-փառատոնին:Մասնակցության նպատակն էր սաներին հնարավորություն ընձեռել ներկայացնելու իրենց կատարողական կարողությունները և ձեռք բերել հանրապետական մրցույթներին մասնակցության... Կարդալ ավելին
Մարտի 27-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում տեղի ունեցավ «Ստեղծագործել՝ նշանակում է ապրել» խորագրով միջոցառում՝ նվիրված Թատրոնի միջազգային օրվան: Միջոցառման նպատակն էր կարևորել թատրոնի դերը սերունդների դաստիարակման գործընթացում, սաների մեջ առաջացնել հետաքրքրություն թատերական արվեստի նկատմամբ և գնահատել Վիլյամ Սարոյանի թողած ժառանգությունը։Օրվա խորհրդին համահունչ մասնակիցները հետաքրքիր փաստեր հաղորդեցին հայկական թատերական... Կարդալ ավելին
Մարտի 26-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ «Շարժվող լուսանկարներ» խորագրով միջոցառում՝ նվիրված կինեմատոգրաֆիայի գյուտարարներ Լյումիեր եղբայրներին և Ֆրանկոֆոնիային: Միջոցառման նպատակն էր կարևորել կարճամետրաժ ֆիլմերի ուսուցողական դերը երիտասարդ սերնդի աշխարհայացքի ձևավորման գործում, զարգացնել և հարստացնել սաների բառապաշարը, նպաստել ֆրանսերենի տարածմանը, առաջացնել հետաքրքրություն և սեր ֆրանսերեն լեզվի ու ֆրանսիական արվեստի... Կարդալ ավելին
Մարտի 20-ից 23-ը կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անցկացվեցին «Սասնա Ծռեր» և «Բեոուլֆ» էպոսների ֆիլմերի դիտումներ և խաղ-վիկտորինա՝ կենտրոնի անգլիախոս սաների մասնակցությամբ: Միջոցառման նպատակն էր դեռահասների մեջ սերմանել հայրենասիրական և դյուցազներգական գաղափարներ, անդրադառնալ ազգային ակունքներին, արժևորել ժողովուրդների էպիկական ժառանգությունը և դեռահասների մեջ զարգացնել թիմային մտածելակերպ: Երեք օրերի... Կարդալ ավելին
Մարտի 20-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անցկացվեց դուդուկի խմբակի սաների կազմակերպած «Աշուղի հետնորդները» խորագրով բաց դաս` նվիրված գուսան Շերամի 160-ամյակին:Դասը նպատակ ուներ ծանոթացնել Շերամի աշուղական արվեստին, արժևորել նրա ստեղծագործական գործունեությունը որպես հայկական մշակութային հարստություն:Ցերեկույթը բացվեց երգարվեստի և պարարվեստի խմբակների սաների համատեղ պատրաստած գեղարվեստական ելույթով և շարունակվեց Շերամի մասին պատմող փոքրիկ... Կարդալ ավելին
Մարտի 17-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հյուրընկալվեց Վրաստանի Հանրապետության Սամցխե-Ջավախեթի մարզ՝ մասնակցելու Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնի հիմնադրման 10-ամյա հոբելյանին:Ջավախահայերը «Ընտանիք» կենտրոնի ներկայացուցիչներին մեծ սպասումով և առանձնակի ջերմությամբ դիմավորեցին:«Ընտանիք» կենտրոնի պարարվեստի խմբակի սաների բեմադրած «Շալախո» պարային կատարումը ոգևորություն և աշխուժություն առաջացրեց հանդիսատեսի մոտ, որը եզրափակեց... Կարդալ ավելին