2023-2024 ուսումնական տարին ամփոփվեց հունիսի 19-ին: Սաները ներկայացրին ինչպես գրագետ աշխատել HTML, CSS, JavaScript, PHP, MySQL ծրագրավորման լեզուներով, և նախագծել էին Web կայք, որից հեշտությամբ օգտվելու համար տվել էին հարմար լուծումներ ինֆորմացիան փնտրելու, ներբեռնելու, պատուհաններից արդյունավետ օգտվելու համար: Մշակել էին կայքը գեղարվեստական լուծումներով, ձևավորել՝ կիրառելով համապատասխան համակարգչային գրաֆիկական փաթեթներ, նախագծած էսքիզների հիման վրա մշակել էին հիմնական և տիպային էջերի և ենթաէջերի գրաֆիկական դիզայնը: Սաներն այժմ նախապատրաստվում են «ՏՏ կիրառումը գիտելիքահենք տնտեսության կառուցման հիմնաքար» խորագրով բաց դասի, համագործակցելով համակարգչային ուսուցման խմբակի հետ: Ուսումնական տարվա ընթացքում սաների 70% -ը ցուցաբերել են լավ գիտելիքներ և կարողություններ, իսկ 30% -ը միջին:
Ուսումնական ծրագիրը նպաստել է սաների մասնագիտական գիտելիքների ամրապնդմանը, մասնագիտության ընտրության կողմնորոշմանը:
Խմբավար՝ Ա․ Գրիգորյան